Էբոլա վիրուսը հետզհետե սկսել է տարածվել գրեթե ամբողջ աշխարհում: ԱՅն հասել է ԱՄՆ, եվրոպա, ասիական երկրներ: Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները'առողջապահության նախարարությունն իրականացնում է հետևյալ միջոցառումները'
- Առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։

 


- Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։
- Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ' անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
- Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։
-Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար (կցվում է)։

 

 


-Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին (հուշաթերթը կցվում է)։
- Ձերք են բերվել լաբորատոր կարողություններ, այն է' ախտորոշիչ համակարգեր։
- Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։
- Առաջարկվել է գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն: