Քիչ հետո, ՙՙՀանրապետական՚՚ մարզադաշտում, ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընդունելու է Սերբիայի ընտրանուն՝ Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական ցիկլի շրջանակներում:
Գիտեմ, սր սպասումներն առանձնապես դրական չեն:
Խմբային մրցաշարի առաջին տուրում մերոնք զիջել են Դանիայի հավաքականին:
Ու խնդիրը միայն հաշիվն ու պարտությունը չեն, այլ խաղի որակը, որը հիասթափեցրել է մեր հավաքականի հազարավոր երկրպագուների:

 

 


Հոռետեսություն է ծնում նաև այն հանգամանքը, որ վնասվածքների պատճառով՝ այսօր բացակայելու են մեր թիմի առանցքային խաղացողները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը:
Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ սերբերը մեր տղաների համար ՙՙհարմար՚՚ մրցակիցներ չեն, որի հետ անցկացրած 3 հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:
Հայաստանի և Սերբիայի հավաքականները 2-րդ անգամ են հայտնվում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի միևնույն խմբում: «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարում նրանք ընդգրկված էին A խմբում: Առաջին հանդիպումը կայացել է ուղիղ 8 տարի առաջ՝ 2006թ.-ի հոկտեմբերի 11-ին Բելգրադում: Մեր ֆուտբոլիստները խաղային բոլոր առումներով զիջել են սերբերին՝ 0:3 խոշոր հաշվով պարտություն կրելով:

 


Բայց ես հավատում եմ հրաշքների, հավատում եմ, որ մեր տղաներն իրենց մեջ ուժ կգտնեն ու այսօր բոլորիս կապացուցեն, որ կարող են գեղեցիկ ֆուտբոլ խաղալ ու հաղթել:

 

 

 

Սուրեն Սուրենյանց