Ժողովրդի հետ կոմունիկացիան միայն խոսք ու ելույթ չի ենթադրում, այլև էտ խոսքն ասելու ձև, ժամ, վայր և այլն: Ինչքան էլ Ազատության հրապարակից ընդդիմության առաջնորդները երեկ գոռային, որ ցույցը հակառուսական բնույթ չի կրում և ոչ մի աշխարհաքաղաքական խնդրի չի վերաբերվում, պարզ է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պահին Երևանում անցկացվող ցույցը պետք է ընկալվեր, որպես մեր երկրի այդ կարևոր որոշման դեմ անցկացվող ակցիա: Ու այդպես էլ եղավ: Ռուսական մամուլն այսօր պարզապես հեղեղված է «ԵՏՄ-ի դեմ Երևանում անցկացված բազմահազարանոց ցույցի» մասին լուրերով: Ռուսական լրատվամիջոցները, փաստորեն չեն հավատում Եռյակի խոսքերին ու ճիշտ են անում:


Իրականում երեկվա հանրահավաքը հենց հակառուսական և հակաեվրասիական տնտեսական միության էր: Որովհետև, բոլորս էլ հասկանում ենք, որ օրը պատահական չէր ընտրված, ժամը՝ նույնպես: Ու էն պահին, երբ Մինսկում ԵՏՄ երկրների նախագահները ծափահարություններով շնորհավորում էին Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու փաստը, Երևանի փողոցներում սուր քննադատություններ են հնչում Սերժ Սարգսյանի ու նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության հանդեպ:

 

 


Մանվել Կոստանդյան