Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարությունը վկայում է մի բան. Հայաստանում փոփոխությունների մեկնարկը այլևս տրված է: Երեկվա հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը ի չիք դարձրեց իշխանական քարոզչամեքենայի բոլոր հնարքները, որ Եռյակի լիդերները կարող է չմասնակցեն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, վերջին պահին կարող է որոշումները փոխեն, հետ կանգնեն իրենց քայլերից և այլն:
ԲՀԿ նախագահի երեկվա հայտարորթւյունը այն մասին, որ նա պատրաստ է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, եթե լինի հանրային պահանջ, վերջնականորեն խառնեց իշխանությունների բոլոր խաղաքարտերը: Այսօր տարօրինակ լռություն է տիրում իշխանական ճամբարում. չկան այն ստանդարտ գործիչները, որոնք միշտ նման պահերին ինչ-որ կերպ մեկնաբանություններ էին անում ստատուսների կամ պլանավորված հարցազրույցների տեսքով: Իսկ այս տարօրինակ լռությունը վկայում է, որ նրանք ուղղակի պատրաստ չէին երեկվա հայտարարությանը և հիմա կամ լուռ ցայտնոտի մեջ են կամ էլ տենդագին ձևով նոր հնարքներ ու սցենարներ են մտածում, թե ինչպես ծածկեն իրենց ձախողումը:


Մի բան հստակ է. որքան էլ իշխանական քարոզչամեքենան տարբեր հնարքներ ու սցենարներ մատուցի հանրությանը, դրանք միշտ էլ հօդս են ցնդում' համապատասխան քայլերից կամ հայտարրարություններից հետ: Եվ դա հերթական անգամ պարզ երևաց Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից հետո:
Այն որ Հայաստանում նոր փոփոխությունների մեկնարկ է տրված հենց Եռյակի կողմից, այլևս որևէ կասկած չի հարոցում: Հասարակաութւյան մոտ նոր հավատ ու հույս է առաջացել փոփոխությունների, մարդիկ ի դեմս Եռյակի տեսնում են մի ուժի, որը պատրաստ է գնալ լուրջ քայլերի' երկրում ստեղծված իրավիճակը որևէ կերպ փոխելու և քաղաքացու հոգսը թեթևացնելու համար:


ԲՀԿ նապագահը երեկվա հայտարարությամբ հերթական անգամ փաստեց դա, Եռյակը ամեն ինչ անելու է երկրում իրավիճակ փոփոխելու համար և որ այս իշխանությունները այլևս սպառել են իրենց բոլոր ռեսուրսները: Իսկ իշխանական դաշտի տարօրինակ լռությունը և սպասողական դիրքը վկայում են, որ հասարակությանը ապակողմնորոշելու բոլոր փորձերն ու քայլերը կրկին ձախողված են ամբողջությամբ:

 

 

Արտակ Գրիգորյան