Էս մի քանի օր ա գիտե՞ք ինչի մասին եմ մտածում:

 

Ես շատ նախանձ մարդ եմ, լա՜վ, բայց էս քանի օր ա չեմ կարում քնեմ: Չեմ կարում մի բան հասկանամ: Անընդատ ինքս ինձ հարց եմ տալիս ու պատասխան չեմ գտնում: Սենց, խո՜րը նասկու հայացքով ինձ քննադատողներին խնդրում եմ ինձ բացատրել մի բան:

 

Ժողովուրդ էն շատ հիանալի օրիգինալ ու եսիմ ինչ ամուսնության առաջարկը, որ արեց ուղիղ եթերում Վահե Խանամիրյանը, էտ հասկանալի էր, թե բոլորը ինչ՞ էին տարածում, ինչի՞ էին լրատվամիջոցները պայքարում:


Բայց հմի մի բան բացատրեք ինձ՝ կյանքից ոչինչ չհասկացողիս: Վահե Խանամիյրանի և Լիլիթ Մուրադյանի հարսանիքի լուսանկարները ինչի՞ են տենց կպած տարածում,: Արա էտի հերիք չի մի հատ էլ գրում են Վահեի ու Լիլիթի հարսանիքի ԲԱՑԱՌԻԿ լուսանկարները: Ես էտ ԲԱՑԱՌԻԿ բառը կարդալուց մտածում էի տենաս հարսանիքի ժամանակ էտ ի՞՜նչ են արել,որ նկարել են: Բացում եմ ասենք, հոպարիս աղջկա հարսանիքի նկարներից ոչնչով իրենց բացառիկությամբ չէին տարբերվում: Էսի հարցի մի կողմնա:

 

 

Անհայտ Բաժանորդ