Առավել քան տարօրինակ իրավիճակ է՝ Եռյակի որոշիչ՝ երևանյան հանրահավաքի նախօրեին։ Եթե դեռ մի քանի օր առաջ կարելի էր խոսել նրա մասին, որ առաջնորդների մասնակցել-չմասնակցելու հարցը մինչև հիմա պարզ չլնելը՝ զուտ ինտրիգ հաղորդելու համար էր, ապա այս պահին այդ անորոշությունը միայն վնասում է Եռյակին, որովհետև ժողովուրդը հաստատ չի ուզենա, որպեսզի Տեր-Պետրոսյանական տրյուկը կրկնվի. ժողովրդին փուռը տան, իսկ իրենք տներում նստած մնան, իսկ հետո ասեն «Վա՜յ, էս ինչ անհարմար բան ստացվեց»։


Ու այս անորոշությունը առավել քան տարօրինակ դետալներով է հարստանում։ Րաֆֆուց ձեն-ձուն չկա, անգամ չգիտես էլ, թե նա Հայաստանո՞ւմ է, թե ԱՄՆ-ում։ ԼՏՊ-ն ձևը գիտի, հեչ որ չէ, կարա ասի, որ մեծ մարդ ա ինքը, չի կարա գա։ Դե Ծառուկյանն էլ՝ իր ամպլուայի մեջ. այն միջոցին, երբ իր կուսկացությունը Գյումրիում հանրահավաք էր անում երեկ ու անգամ իշխանափոխությունից էին խոսում, Ծառուկյանը նախագահի հետ էր՝ Նախագահական նստավայրում։


Չգիտեմ ում՝ ինչպես, բայց իմ մտքին նման տարպրինակ քաղաքական պրոցեսս էլ չի գալիս ու 2008-ին «Հեղափոխություն էր», Րաֆիի ժամանակ՝ «Բարևի հեղափոխություն», ապա այս մեկը կարելի է վստահորեն կոչել «Համ մեխին, համ նալին խփելու հեղափոխություն»։

 

 

Արմեն Հովսեփյան