20-րդ դարի կեսերին հոգեբան Բ. Սքիները առաջարկում էր մարդկանց երեխաներին մեծացնել հատուկ նախատեսված արկղերում: Այդ արկղերը Սքիները ինքն է մշակել: Դրանք կոչվում էին “Սքիների արկղեր” և ազատ վաճառքի մեջ էին: Հենց նման արկղում էլպրոֆեսորը մեծացրել էր իր դստերը:

 

 


Արկղը իրենից հիշեցնում էր պահարան, որի մեջ ամրացված էր երեխայի օրորոցը: Արկղի մեջ նախատեսված կերպով ապահովվում էր հատուկ ջերմաստիճան և խոնավություն: Այդտեղ կար հատուկ դոշակ և վերևից ամրացված խաղալիքներ: Սքիները առաջարկում էր երեխային արկղի մեջ պահել տկլոր, որպեսզի նրա զգայական հմտությունները ձևավորվեին առանց ընդհատման:

 


Նման արկղի գաղափարը առաջացել էր Աքիները մոտ, երբ նրա կինը հրաժարվել էր երկրորդ երեխա ունենալու գաղափարից' ընդգծելով երեխային դաստիրակելու և պահելու այն վախը, որը առկա է մինչև 1 տարեկանը: Եվ կնոջ հոգսերը քչացնելու նպատակով նա հեղինակեց նման արկղը:

 


Սքիների արկղը գովազդվում էր և ազատ վաճառվում էր, բայց առանձնահատուկ ճանաչում ձեռք չէր բերել: Չնայած որ վաճառվել են 100 ավել արկղեր, պրոֆեսորի նման մտքի թռիչքը ենթարկվել էր լուրջ քննադատության: Թերևս նշենք, որ հենց հեղինակի դուստրը մինչև 1 տարեկան պահվում էր արկղում 'մեծանալով նորմալ, առողջ երեխա:

 

 

 

Wall-i Glo