Բան չունեմ ասելու, ցանկացած ընտանիքի համար երջանկություն է որդու վերադարձը' նամանավանդ գերությունից, սակայն երբ գերությունից վերադարձածին միանգամից հերոս եք կոչում, դա արդեն մի փոքր չափազանցված է. չէ որ որևէ մեկը մեզանից չգիտի թե գերության ընթացքում ինչեր է պատմել գերեվարվածը և արդյոք /ծայրահեղ բան եմ ասում/, նա գերությունից չի ազատվել, որպեսզի շոուների միջոցով հերոսանա, այնուհետև ավելի մեծ վնաս հասցնի Հայաստանին:


Ես չեմ պնդում, որ անպայման այդպես պետք է լինի, ոչ էլ ասում եմ, թե ցանկացած այլ մարդ իրեն ինչպես կդրսևորեր գերության մեջ' միգուցե գերևարվածից շատ ավելի վատ, բայց որ պետական լրատվամիջոցներում գերուն առանց համապատասխան ստուգման հերոսացնում են, դա արդեն ոչ պրոֆեսիանալիզմի ամենացայտուն ապացույցն է:


Հետաքրքիր է ուր են մեր պատկան մարմինները և արդյոք նրանցից որևէ մեկը չի հասկանում գրածիս ենթատեքստը?...

 

 

Առաքել Սեմիրջյան