Նոր փաստեր Թուրքիայի կողմից 49 գերիների ազատման հետ կապված: Թուրքական պարբերականներից մեկը նոր փաստեր է ներկայացրել ԻՇԻՊ-ի ձեռքին գերի պահված 49 թուրք գերիների ազատման գործողության վերաբերյալ: Ըստ այդմ' ի սկզբանե թուրքական կառավարությունն ընտրել է ԻՇԻՊ-ի հետ բանակցությունների ու գործարքի մոդելը: Գործարքի շուրջ ձեռք բերված համաձայնությամբ' Թուրքիան գերիների փոխարեն ԻՇԻՊ-ին է հանձնել Թուրքիայում բուժում անցնող և ձերբակալված 180 զինյալների, որոնք ազատ են արձակվել թուրք գերիների վերադարձից մեկ շաբաթ անց: Թուրքական կողմն ապահովել է նաև նրանց անվտանգ փոխադրումը Սիրիա: Բացի այդ, բանակցությունների սկզբնական շրջանում նաև որոշակի գումար է փոխանցվել ԻՇԻՊ-ի ղեկավար շրջանակներին:
Լևոն Հովսեփյան