Շրջ հարկի մասին կուրծք ծեծող ԲՀԿ-ն կամա թե ակամա մտել է մի քաղաքական թեմայի մեջ, որտեղ նա բավականաչափ խոցելի է: Բացատրեմ թե ինչու է ԲՀԿ-ն այդքան շահագրգրված օրենքում փոփոխություններ անելու համար:


Շրջ հարկի մասին օրենքը վերացնում է այն ստվերը, որը արհեստական առաջացնում են խոշոր ձեռնարկությունները: Իսկ «հարուստների» կուսակցությանը ձեռնտու չէ: Եթե նրանց բախտ վիճակվի իրականացնել, կյանքի կոչել օրենքի՝ իրենց առաջարկած փոփոխությունները, ապա փոփոխություններին կհանգեցնի հետևյալին.


Խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց գերշահութաբերությունը: Փոքր բիզնեսի անունով խոշոր բիզնեսը ստվերում պահելու եւ գերշահույթ ստանալու ակնառու օրինակ' շինանյութերի տոնավաճառներին ցեմենտ մատակարարող «Արարատցեմենտը» (սեփականատեր Գագիկ Ծառուկյան) կշարունակի դա անել առանց փաստաթուղթ տրամադրելու մանրածախ վաճառողներին: Կամ չնչին գներով պետական շենքերի սեփականատեր դարձած եւ դրանցում գրասենյակային տարածքներ վարձով տրամադրող ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կշարունակի փոքր բիզնեսից բարձր վարձակալուըթյան վճարներ գանձել' վերջիններիս կողմից պետբյուջե չնչին վճարումները պահպանելու շնորհիվ:

 

 


Խաչատրյան Ժոռա