* Այն մարդիկ, ովքեր հավասարապես լավ են տիրապետում թե´ աջ, թե´ ձախ ձեռքին, անվանվում են ամբիդեկստրեր:


* Սկանդինավներում կարծում են, որ եթե երեքշաբթի օրն առավոտյան ձախլիկի հանդիպես, ողջ օրն անհաջողություններ ու ձախորդություններ կսպասվեն:


* Ռուս ձախլիկներից շատերը պնդում են, որ իրենց շարքին է պատկանում նաև Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատճառն այն է, որ նա ժամացույցը կապում է աջ ձեռքին: Պուտինը բազմիցս կրկնել է, որ դա անում է միայն հարմարությունից ելնելով, սակայն շատ ձախլիկներ մինչ օրս հպարտորեն իրենց «ցուցակում» գրում են նաև Պուտինի անունը:


* Շատ ձախլիկներ, օրինակ' ինչպես Microsoft ընկերության նախկին նախագահ Բիլլ Գեյթսը, համակարգչային մկնիկը պահում են աջ ձեռքով, մինչդեռ շատ հեշտությամբ այն կարելի է վերածրագրավորել ձախի համար:


* Ֆրանսիացի դիզայներ Դոմենիկ Ռաֆֆայնը ձախլիկ տղամարդկանց համար նախատեսված ներքնազգեստ է հորինել: Դրանց մի քանի նմուշներ պատվավոր տեղ են զբաղեցնում Լուվրի նորաձևության թանգարանում:


* Այսօր աշխարհի մարդկանց 15%-ը ձախլիկ է:

 

 

Սանասար Կարապետյան