*Հասարակ կյանք
-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին, Լենինգրադում: «Ես հասարակ ընտանիքից եմ: Ես ապրել եմ ինչպես նորմալ մարդիկ», - ասում է Պուտինը:
-Պատերազմից հետո Պուտինի ընտանիքը տեղափոխվել է ապրելու Պետերբուրգի հանրակացարաններից մեկում:


*Դպրոցական տարիներ
Ոչ թե պիոներ, այլ չարաճճի
-Ես միշտ ուշանում էի առաջին դասից: Ձմռանը նույնիսկ պատշաճ կերպով հագնվելու ժամանակ չունեի. Վ. Պուտին


*Պուտինը հիշում է, որ ոչ թե պիոներ է եղել, այլ չարաճճի:
«Հինգերորդ դասարանում նա դեռ ինքն իրեն չէր գտել, սակայն ես զգում էի նրա պոտենցիալը, նրա էներգիան և բնավորությունը: Ես տեսնում էի, որ լեզուների նկատմամբ հետաքրքրություն ունի: Նա հեշտությամբ էր սովորում: Շատ լավ հիշողություն ու ճկուն միտք ուներ», - հիշում է նախագահի ուսուցչուհին' Վերա Գուրևիչը:
«Ես մտածում էի, որ այդ տղան կարող է բարձրունքների հասնել և որոշեցի նրան ավելի շատ ուշադրություն դարձնել, որպեսզի կտրվի փողոցի տղաներից», - նշում է ուսուցչուհին:
-Մինչև վեցերորդ դասարան Պուտինը հետաքրքրված չի եղել սովորելով: Նրա ուսուցչուհին հանդիպում է Պուտինի հորը և խնդրում նրան ազդել որդու վրա: Դա արդյունք չտվեց, սակայն տղան ինքն է փոխում սովորելու նկատմամբ իր վերաբերմունքը, երբ վեցերորդ դասարանում էր:


*Պոտենցիալ, էներգիա, բնավորություն
-Վեցերորդ դասարանում Պուտինը որոշում է, որ իրեն անհրաժեշտ է կյանքում մի բանի հասնել: Նա սկսում է լավ գնահատականներ ստանալ, ինչը հեշտությամբ է ստացվում իր մոտ: Պուտինին թույլ են տալիս միանալ Երիտասարդ Պիոներների կազմակերպությանը և նա միանգամից դառնում է իրենց դասարանի պիոներական ջոկատի ղեկավար:

 

 

Սանասար Կարապետյան