Մարդիկ իրավունք ունեն ազատ հավաքվել, տեսակետներ արտահայտել:


Սա պարտադիր նորմ է ցանկացած ժողովրդավարական պետության համար:


Հավաքների իրավունքը պարտադիր երաշխավորված պետք է լինի հատկապես ընդդիմության համար:


Դրական է, որ իշխանությունները, ֆորմալ առումով, խոչընդոտներ չեն հարուցել Եռյակի հոկտեմբերի 10-ի ու մարզային յոթ հանրահավաքների անցկացման համար:


Բացառություն է կազմել Արարատի քաղաքապետարանը, որն եռյակի հանրահավաքի մասին իրազեկումն ի գիտություն չի ընդունել:


Վստահաբար կարելի է պնդել, որ Արարատի քաղաքապետն օրենք է խախտում ու, Եռյակն, այս դեպքում, ճիշտ կանի, որ չընկրկի ու հոկտեմբերի 3-ին անցկացնի իր հանրահավաքը:


Ի դեպ, Արարատի քաղաքապետը՝ շողոքորթելով իշխանությանն, իրականում նրան ՙՙարջի ծառայություն՚՚ է մատուցել, որովհետև ավելի է մեծացրել ինտրիգը հոկտեմբերի 10-ի հանրահավաքի շուրջ:

 

 


Սուրեն Սուրենյանց