«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նառա Պետրոսյան


Մշտապես վեճերի, վիրավորանքների ու նվաստացումների մթնոլորտում ապրող երեխաները իրենց իսկ ընտանիքներում դառնում են սեփական ծնողների հանցանքի զոհը: Երեխան, սկսած ներարգանդային կյանքից, վերապրում Է ծնողների յուրաքանչյուր զգացմունքը և պահպանում իր ենթագիտակցության մեջ մինչև կյանքի վերջ: Հաճախ ծնողներին թվում Է, թե նրանք փոքր են, ոչինչ չեն հասկանում ու հետևաբար չեն էլ հիշելու տեղի ունեցած վեճերի մասին: Սակայն նրանք չարաչար սխալվում են. երեխաները ոչ միայն հասկանում, այլև վերապրում են այն ամենը, ինչ կատարվում է իրենց ընտանիքներում: Եվ դա մեծագույն հոգեբանական տրավմա նրանց համար, ինչի արդյունքում երեխաները դառնում են դյուրագրգիռ, անհավասարակշռված, իրենց զգում են անպաշտպան, մշտապես գտնվում են տագնապի մեջ՝ անընդհատ ինչ-որ վատ բանի սպասելով: Նրանք շուտ են հիասթափվում, դառնում են կասկածամիտ և անկայուն, քանզի մեծացել են մի միջավայրում, որտեղ չեն իմացել, թե ինչ Է իրենց սպասվում վաղը: Նրանք դառնում են հոռետես, որովհետև ամեն օր հավատում են, թե վաղը լավ Է լինելու, իսկ արդյունքում լինում է ճիշտ հակառակը...

 

Շարունակությունն՝ այստեղ