.KFC
1987-ին ֆաստֆուդի ամերիկյան հերթական հսկան բացեց իր առաջին ռեստորանը Պեկինում: Kentucky Fried Chicken այդ ժամանակվա հայտնի կարգախոսը՝ «Այնքան համեղ է, որ մատներդ էլ հետը կուտես», չինացիները թարգմանեցին «Մենք կուտենք ձեր մատները»:
Coors.
Ամերիկյան գարեջրագործության առաջատարներից մեկն էլ հաշվի չէր առել, որ իր կարգախոսը. «Թուլացիր» Իսպանիայում կթարգմանվեր «Տանջվիր փորլուծությունից»:
-Ամերիկյան կաթարտադրողների միությունը իրականացրեց մի հաջողակ ակցիա “Got Milk?” («Դու ունե՞ս կաթ»). Իսկ երբ նույն ակցիան իրականցրեցին Մեքսիկայում, այն ձախողվեց, քանի որ իսպաներեն այն թարգմանվեց հետևյալ կերպ. «Դո՞ւք կերակրող մայր եք»
Ford Motor Company
1971-ին թողարկեց փոքրիկ Պինտոն: Սկզբում անհասկանալի էր, թե՞ ինչու այն գրեթե չի վաճառվում Բրազիլիայում, մինչև որ չիմացան, որ տեղացիները պինտո ասում են չափերով փոքր տղամարդկային օրգանին:
Parker Pen
Երբ գրիչներ արտադրող հայտնի ընկերության հայտն կարգախոսը. “Այս գրիչների թանաքները չեն հոսի Ձեր գրպանում և անհարմար դրության մեջ րեն գցի Ձեզ”, թարգմանվեց իսպաներեն, ստացվեց այսպես “Այն չի հոսի ձեր գրպանում և չի հղիացնի ձեզ”:

 

 

 

Սանասար Կարապետյան