Մարդկության պատմության մեջ եղել այնպիսի նվերներ, որոնք ոչ միայն մնացել են դրանք ստացողի հիշողության մեջ, այլ առհասարակ պատմությունը մինչ օրս հիշատակում է դրանք:


10. 70 կարատանոց ադամանդ
14 գրամանոց այս հրաշքի հեղինակը Ռիչարդ Բարտոնն էր: Իսկ երջանիկն, ում բաժին հասավ այն նախկինում Ռիչարդից բաժանված՝ հանրահայտ Էլիզաբեթ Թեյլորն էր: Հատկանշական է, որ նվերից հետո Էլիզաբեթն անմիջապես տվեց իր համաձայնությունը և նրանք ամուսնացան երկրորդ անգամ:


9. Ալ Վարդեր ամեն օր
60 ականների հայտնի բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոն 20 տարի շարունակ ամեն օր վարդեր էր նվիրում իր սիրրելի կնոջը' Մերիլին Մոնրոյին: Դա շարունակվեց նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք բաժանվեցին: Աշխարհահռչակ դերասանուհու մահից հետո անգամ նա շարունակում էր վարդեր տանել նրա գերեզմանին:


8. Կակտուսների պլանտացիա
Այս նվերը 30ականների Տեխաս նահանգի լեգենդար հանցագործ զույգ Բոնի և Քլայդի սիրո խորհրդանիշն է: Ասում են, որ բանկեր թալանող Չեմպիոնը /Քլայդի մականունը/ իր սիրուհուն տեկիլա խմիչքի պատրաստման համար պիտանի կակտուսների մի ամբողջ դաշտավայր է նվիրել:


7. Վան Գոգի ականջը
Փարիզի հասարակած տներից մեկում մի գեղեցիկ օր աղջիկներից մեկին անհավանական անակնկալ էր սպասվում: Հաճախորդներից մեկը նրան է նվիրում մի փոքրիկ փաթեթ և խնդրանք' նվերն ամբողջ կյանքում պահպանելու համար: Այդ հաճախորդը ոչ ավել, ոչ պակաս վան Գոգն էր, իսկ փաթեթի մեջ' նրա կտրված ականջը:


6. Հոգի
Նվեր, որ չնայած իր թանկությանը հնարավոր չէր նյութականորեն հաշվարկել: Գյոթեն իր «Ֆաուստ»ստեղծագործության մեջ նկարագրում է, թե ինչպես համանուն հերոսը իր հոգին նվիրեց իր սիրելի Մարգրեթին' ամենաթանկ բանը, որ նա ուներ: Սովորաբար հոգին վաճառում են, բայց սա միակ դեպքն է, որ այն նվիրել են մեկ ուրիշին:


5. 1.5 կմ երկարություն ունեցող մանտո
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը, ով հայտնի էր «արև արքա» մականունով, իր կնոջը մետաքսաթավ մանտո էր նվիրել, որպեսզի թագուհին առավոտյան կարողանար իր անկողնուց ոտաբոբիկ ազատ քայլել մինչև այգու տաղավարը:


4. Ամենահրաշագեղ մարգարիտը
Այն նվիրել է հռոեմացի զորավար Մարկ Անտոնիոսն Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային է նվիրել: Նա մարգարիտը դնում է Կլեոպատրայի գինով լի գավաթի մեջ և խնդրում չհավանելու դեպքում այն օվկիանոս նետել:


3. Շամիրամի կախովի այգիները
Մարաստանի թագուհո ավերվել ենջրհեղեղից Սենեքերիմի կողմից Ք.ա. 689 թ. ին
Հետագայում աշխարհի հրաշալիքներից մեկը դարձած Շամիրամի կախովի այգիները իրականում բաբելոնի արքա Նաբուղոդոնոսոր II արքայի նվերն է եղել իր կնոջը' Ամիթիսին:


2. “Կարիճների կղզին”
Հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսը Կարիճների կղզին, որ զբաղեցնում է 500 հա տարածություն, նվիրեց իր սիրեցյալին' Ժակլին Քենեդիին: Զույգի հարսանիքը վերոնշյալ կզղում էլ կայացավ:


1. Թաջ Մահալի դամբարը
Այս ճարտարապետական գլուխգործոցը հնդիկ շեյխ Ջեհանը նվիրել է իր կնոջը, ով մահացել էր 14-րդ ծննդաբերության ժամանակ: Ասում են, որ արշավանքների ժամանակ թշնամիները ներխուժել են մայրաքաղաք Դելի ու այն ամբողջությամբ ավերել, բայց նույնիսկ չեն համարձակվել մոտենալ Թաջ Մահալին:

 

 

Սանասար Կարապետյան