Յուրաքանչյուր մարդ ունի իր վերաբերմունքը ֆինանսներին: Ոմանք փողի հետ լավ հարաբերությունների մեջ են, ոմանք' այդքան էլ չէ, բայց բոլորն էլ ուզում են այնքան փող ունենալ, որքան պետք է, դեռ մի բան էլ ավելին:

 

 

Որպես կանոն, փողերը սիրում են նրանց, ովքեր կարողանում են վարվել նրանց հետ և հարգում է նրանց օրենքները: Իսկ օրենքներն այդքան էլ բարդ չեն: Շատերը դրանք փորձում են անտեսել, արհամարել' համարելով անմտություն, բայց իզուր: Փողը պահանջում է հարգանք իր նկատմամբ, իսկ դրա օրենքներն' առավել ևս:

 

 

1. Ընտրության իրավունք
Այս օրենքի էությունը պարզ է. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ընտրել' լինի հարո՞ւստ, թե՞ լինի աղքատ: Մենք մեր գլխում հազարավոր համոզմունքներ ենք ստեղծում, որոնց միջոցով սահմանափակում ենք ինքներս մեզ և սկսում ենք չհավատալ մեր կարողություններին և այն հնարավորություններին, որոնք շրջապատում են մեզ: Թեև սա չի խանգարում, որ համարենք մեզ ամենախելացին և ունիկալը այս աշխարհում:

 

 

2. Կապիտալի իրավունք
Այստեղ խոսքն անմիջապես փողին է վերաբերվում: Իրական կապիտալը ձեր կարողությունն է' վաստակել գումար: Այն եկամուտը, որ ստանում եք այսօր, հանդիսանում է նրա չափանիշը, թե որքանով եք ձեր մեջ զարգացրել գումար վաստակելու հմտությունը: Բարձրացրեք ձեր գինը' զարգացնելով հնարավորություններն ու հմտությունները: Ձգտեք նրան, որ աշխատեք ոչ թե շատ, այլ արդյունավետ:

 

 

3. Հեռանկարների իրավունք
Ընդունելով ֆինանսական որոշումներ' հաշվարկեք քայլերը: Այլ կերպ ասած' սկսելով նոր գործ կամ սկսելով իրականացնել որևէ նոր նախագիծ' անիմաստ է սպասել անմիջպես եկամուտ ստանալուն: Եթե այսօր ձեր եկամուտը մեծ չէ, բայց այն շանսեր ունի աճելու տասնյակ և նույնիսկ հարյուր անգամ, ապա զինվեք համբերությամբ և հետևեք պլանին: Հարուստ մարդիկ միշտ մտածում են ապագայի մասին:



4. Տնտեսման իրավունք
Միշտ պետք է եկամտից 10%-ը ետ գցել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա շատ-շատ է և կյանքում էլ տարբեր իրավիճակներ են լինում. պարտքեր, չնախատեսված ծախսեր, եկամտի անկում և այլն: Եթե 10%-ը ձեր համար շատ-շատ է, սկսեք գոնե 1%-ից: Իսկ հետո, որոշ ժամանակ անց, բարձրացրեք թիվը 2 կամ 3%-ի և այդպես մինչև 10%-ը: Այդ գումարը ձեր ֆինանսական ռեզերվն է, այն ֆոնդը, որը թույլ կտա, որ ձեզ ապահովության մեջ զգաք:



5. Ներդրումային իրավունք
Սա կարևորագույն օրենքներից մեկն է: Երբեք մի ձգտեք ազատվել ձեր փողերից: Մինչ ներդրումներ անելը մանրամասն ուսումնասիրեք գործը, որում ցանկանում եք ներդնել ձեր գումարները: Փողը, որոշ իմաստով, նույնպես ձեր կյանքի մի մասն է, որովհետև դրանք վաստակելու վրա դուք ծախսել եք ձեր կյանքի ժամանակը: Ուրեմն տեղին չի լինի անփույթորեն վերաբերվել ձեր ջանքերի արդյունքին:



6. Պահպանման իրավունք
Ձեր ապագայի ֆինանսական ապահովվածությունը որոշվում է ոչ թե նրանով, թե որքան եք վաստակում, այլ նրանով, թե որքան է դրանից հետո ձեզ մնում: Այն 10%-ը, որ ետ եք գցում, հաշվի մեջ չէ:



7. Վերլուծության իրավունք
Միշտ ժամանակ հատկացրեք ֆինանսների վերլուծությանը: Եվ դա պետք է անել ոչ թե տարին մեկ անգամ, այլ գոնե ամիսը մեկ անգամ: Մտածեք նրա շուրջ, թե ինչպես ավելի խելամիտ կլինի տնօրինել առկա ֆինանսները: Որքան ավելի շատ ժամանակ տրամադրեք դրան, այնքան ավելի մտածված կլինի ամեն ինչ և խելամիտ ձեր որոշումը: