Ազեր-կոյունլուների առաջնորդ Ի.Ալիևի դուստրը՝Լեյլա Ալիևան,որն իր պապիկի անունով կոչված հիմնադրամի փոխնախագահն է և "բանաստեղծուհի" է,այսօր նորից հիշել է Խոջալուի դեպքերը,20% գարավյալ տարածքները և դիմել ՌԴ,որ վերջինս քաղաքական գնահատական տա այդ ամենին...Ինձ մոտ հարց է առաջանում."Հիմա ո՞վ է ՌԴ որպես մեծ եղբայր վերաբերվում:Մենք,թե՞ ազերիները ":Պարզվում է,որ այս շինծու ցեղասպանության ճանաչման գործընթացում Ի.Ալիևները առանց ամոթի օգտագործում է նույնիսկ իր սեփական երեխաներին...Այս հավի ուղեղով գեղեցկուհին Վլադիմիր Պուտինին համոզելու համար որոշել է նրան հիշեցնել,թե քանի հազար աշակերտ է Ադրբեջանում այցելում ռուսական դպրոցներ և, որ Բաքվում գործում է Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղը...Հետո մեկից անցում է կատարել դեպի սպորտային բնագավառ....Ու այս ամենը պետք է ստիպի ՌԴ ընդունելու ազերիների հնարածին ցեղասպանությունը...Գեբելսյան մեթոդները ընդօրինակած Լեյլան գտնում է,որ ՇԱՏ ԱՍՎԱԾ ՍՈՒՏԸ ՎԵՐՋՈՒՄ ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...Բացի Թուրքիայից և Պակիստանից այդ անհեթեթությանը ոչ ոք չի հավատում...Իսկ 20 % գրավված տարածքների մասին բարբաջանքը արդեն զզվեցնում է բոլորին...Լավ կլիներ Լեյլա խանումը ասեր,թե ինչու՞ ՌՈՒՍՆԵՐԻ թիվը Իլհամիստանում կրճատվել է 550 հազարից մինչև 110 հազարի...Եվ այդքան ռուսասեր ազերիները ինչու՞ իրենց ռուսատառ այբուբենից հրաժարվեցին և անցան լատինատառի:Լեյլան շատ վատ է նաև հիշում կամ նույնիսկ չգիտի,թե ինչպես 1990թ.հունվարին հայերի կոտորածի հետ մեկտեղ բարբարոս քոչվորները ձեռքի հետ մի քանի տասնյակ հազար ռուսների Բաքվից վտարեցին...Լեյլա Ալիևան հուսով է,որ խորհրդային ՊԱԿ-ի նախկին աշխատակից Պուտինը այս մասին ոչինչ չգիտի...


Հ.Գ.Քանի որ քաղաքականությունը Ալիև-Փաշաև ընտանիքների զբաղմունքն է և դրանում ներգրավված են ԲՈԼՈՐԸ առանց տարիքը և սեռը հաշվի առնելու Ի.Ալիևը լավ կլինի այս նույն հարցերով իր շինարարական և վերականգնողական աշխատանքներ տարած կնոջը գործուղման ուղարկի աֆրիկյան երկրներ...Կարող է մի բան ստացվի...Իսկ Լեյլաի մոտ երևի ավելի լավ ստացվում է "տառապյալ և մազոխիստական " ոճի ոտանավորներ գրելը,քան քաղաքականությամբ զբաղվելը...

 

 

Գագիկ Համբարյան