Լայն հաշվով քաղաքական լուրջ օրակարգ չունեցող Եռյակի համար լավ նվեր էր Շրջանառության հարկի փոփոխության մասին օրենքը: Մինչ այդ շատերի, ինչպես նաև Եռյակի համար հստակ չէր' Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ինչ քաղաքական օրակարգ է լինելու:


Հաշվի առնելով այն հանգամանքն, որ հենց Եռյակի կառույցների մի մասը կողմ է քվերակել այդ օրենքին, իսկ մյուս մասը' դեմ, պարզ է դառնում, որ ''թեժ աշուն'' խոստացողները բոլորովին վերջերս են գլխի ընկել, որ ուշացած թեժ պահերը հանրությանը կարելի է մատուցել այս թեմայի միջոցով:


Տարիներ են անցնում, սակայն ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր կամ գուցե (ինչպես այսօր մոդա է) ոչ իշխանական ուժերի գործելաոճը չի փոխվում: Նույն արհեսատական օրակարգերը, վճռականության պակասն ու նեղ կուսակցական շահերի գերադասումը:

 

 


Տիգրան Խաչիկյան