Զբոսնել մաքուր օդում. Պատճառ մի՛ բռնիր ժամանակի պակասը. Դա անհամոզիչ պատրվակ է: Օրվա ընթացքում զբոսանքներին հատկացրու նվազագույնը 30 րոպե, և բնության գեղեցիկ տեսարանները կօգնեն քեզ ազատվել ցանկացած դեպրեսիայից և կուտակել էներգիայի անհրաժեշտ պաշար:


Մերսել իքնդ քեզ: 15-20 րոպե մերսիր ականջներդ, քանի որ ականջների վրա կան ուղեղի աշխատանքի համար պատասխանատու հատուկ կետեր:


Խուսափել էներգետիկ վամպրիներից: Հնարավորինս քիչ շփվիր այն մարդկանց հետ, որոնք ճնշում են քեզ:


Զբաղվել ինքնակենտրոնացմամբ: Գտիր հանգիստ վայր, մի քանի անգամ դանդաղ, խորը շունչ քաշիր և մտածիր հաճելիի մասին: