Կարդաբալետ և ոչ միայն...


Երեկ ԱԺ-ի ամենակարևոր թեման ոնց պարզվեց, կնոպկեն էր, որը սարվատ էր եղել: Բոլորը դրա մասին խոսեցին, նույնիսկ վերլուծեցին: Իմ կարծիքով հեսա Հայաստանի սաղ դժվարությունները սարվատ եղած կնոպկի վրա կգցեն, իսկ որոշ մարդիկ ապոկալիպտիկ թեզերով հանդես կգան ու այդ կնոպկի չսեղմվելը կկապեն ՀՀ-ի մոտալուտ կործանման հետ:


Ասում եմ այդ ոնցա լինում, որ էսօր կողմ են վաղը դեմ: Հատուկ տաղանդ պետքա ունենաս, որ նույն օրենքին դեմ, կողմ, նույնիսկ նետրալ լինես: ԲՀԿ-ն ու եռյակը այդ հատկությունները իրենց մեջ զարգացրել են, իրենցից ետ չի մնում նաև ՀՅԴ-ն այս հարցում: Ինչևէ հույս ունենանք մեր ընդդիմությունը ոչ թե Արևի տակ տեղ ման կգա այլ ի վերջո կկողմնորոշվի ինչ է ուզում այս կյանքից:


Դե լավա էլի, որ Զորուհին կա՝ ՖԲ-ն երեկս մի պարբերությունովելա հագեցնում: Զարուհին կրկին դարձել է երկրիս միակ «հայրենասերը» ու կրկին պայքարում է արձանագրությունների դեմ, ցանկանում է, որ Հայաստանը Արցախի մասին նոր որոշումներ ընդունի : Շարմազանովի մատն էլ արդեն կարոտել էր մարդկանց ձայնը կտրելու կնոպկին, եկավ Զարուհին ամեն ինչ իրա տեղն ընկավ: Կարդաբալետը շարունակվում է...


ՕԵԿ-ն էլ արտահերթ նիստ էր հրավիրում, բայց դե ՀՀԿ-ն ասեց, որ չեմ գալու: Հա բա ՀՀԿ-ի պատգամավորների 90 տոկոսը 7-ից հետո չեն աշխատում: Իրանք մեռնեն աշխատանքային օրենսգրքին, որքան որ պետքա աշխատում ու դուրս են գալիս՝ մի տեղ մի կտոր հաց ուտելու( իրանց կերած մի կտոր հացով Հայիթիում մի հատ գյուղ մի շաբաթ կապրի): Բայց, որ մի կողմից մտածում եմ, ես էլ ՕԵԿ-ի նիստին չէի գնա:


ՀԱՅ ՏԱՌ-ը արդեն անվճար է: Կծած խնձորի «աղանդի» ներկայացուցիչները կարող են ուրախանալ, նրանք ի վերջո հայատառ կգրեն ու չեն «Ուրանա» Մաշտոցին:Այ ստեղ պետք է խնձորիստներին մի քիչ տխրեցնեմ ու հիշեցնեմ կանաչ մարդուկի մասին: Էտ մեր ախպեր կանաչ մարդուկը մեզ սրանից մի 4 տարի առաջ հայերեն գրելու համար մի քանի տարբերակ արդեն տրամադրում էր՝ ինքն էլ անվճար:


Երեկ կյանքից անժամանակ հեռացավ Դավիթ Հակոբյանը: Երևի չկա մի մարդ ով նրան վատ էր վերաբերվում: Հավատացեք նման անկեղծ մարդիկ ովքեր հավատում են իրենց գաղափարի իսկությանը ու պայքարում են դրա համար շատ քիչ են: Ինքն էլ հումորով մարդ էր: ՀՀ-ում մահացավ վերջին գլխավոր մարքսիստը,: ՀՀ-ում մահացավ երևի թե ամենաազնիվ մարդկանցից մեկը: Ցավակցում եմ հարազատներին:

 

 


Էդգար Խաչատրյան