Կուզեի ևս մեկ անգամ խոսել այն բանից,որ,երբեմն լավ բան են ուզում անել,բայց ավելի շատ վանում են մարդկանց իրենց պահվածքով: Նախկինում խոսել եմ,որ ագրեսսիվ պահվածքը,ոչ հայրենասեր մարդկանց հանդեպ,կարող է հակառակ էֆֆեկտ տալ,նաև հայտնի մարդկանց հայկական ծագման մասին սխալ ձևով հայտարարելը կարող է թերարժեքության բարդույթ ստեղծել: Այժմ էլ կուզեի խոսել,այն մաիսն,որ երբեմն հայրենիքի մասին՝Մեծ Հայաստանի մասին ,ավելի ճիշտ այդ Հայաստանի վերաստեղծման եղանակների մասին խոսելիս ենք հակառակ տրամադրություններ ստեղծում:

 

Երբ ոչ իրատեսական եղանակ ես քարոզում,մարդկանց թվում է,որ դա չլինող բան է ,իսկ քո ասածը աբսուրդ,հեքիաթ: Առաջին հերթին պետք չէ մտածել,որ դա մեկ օրում,կամ մեկ ամսում պետք է արվի,հնարավոր է սերունդներով անեն դա.մեկ օրում չենք կորցրել,որ մեկ օրում վերագտնենք: Հիշում եմ,որ տարիներ առաջ մեկը,առանց կատակի ասաց,որ գիտե,թե ոնց ետ բերենք մեր հողերը: Նա առաջարկում էր,որ ՀՀ նախագահը մոբիլիզացիա անի և թուրքիայի վրա հարձակվելու հրաման տա,իսկ Ռուսաստանը ուզած չուզած կօգնի:

 

 

Տիգրան Մկրտչյան