Ուշադիր նայեք այս հոլովակը, ուշադիր լսեք երգի բառերը: Ռուսները կոտորում են ռուսներին... Ատելության կոչերը ռուսաստանին ներքաշեցին եղբայրասպան պատերազմի մեջ: Արյունը հոսում է երգի մեջ:


Երգի մեջ թոռը հարցնում է պապուն՝


Дед, а за что воевали,
Что не сиделось в хатах?


Պապը պատասխանում է՝


Эти чтоб не было бедных,
Те чтоб не стало богатых.


Այսինքն անիմաստ էին պատերազմում, քանի որ միմյանց կոտորող երկու կողմն էլ մեծ հաշվով նույն բանն է ուզում:


Եթե ռուսը փոխենք հայով ավելի պարզ կպատկերացնենք այն ոuղին, որով մեզ տանում է ատելությունը: Մի քանի քաղաքական տեխնոլոգների հնարած սիրուն, պուպուշ ու առաջին հայացքից ազնիվ նպատակներով, իսկ իրականում եղբորը եղբոր դեմ հանելով պաշտոններ ձեռքբերելու, կարգախոսները արյունով են սնվում: Ատելության կոչերը, անկախ հիմնավորումներից հանգեցնում են եղբայրասպան արյունահեղության: Հիմա ուշադիր նայենք հոլովակը ու ինքներս մեզ հարց տանք, սա ենք ուզում?


Մի օր մեր թոռն էլ է մեզ հարցնելու, ինչու էին հայերը կոտորում իրար?

 

 

Նարեկ Մալյան