Լիսկայի վերանշանակման կապակցությամբ ԶԼՄ-ներում,համացանցում ակտիվացել են Սյունիքի ժողովրդին խորհուրդներ և ամոթանք տվողները, և հատկապես Ծովից-Ծով Հայաստանի դաշտավայրային հատվածից:Այնպիսի տպավորություն է, որ հարևան հանրապետությունից գործուղված երեք եղբայրները, և հատկապես Սաշիկը, ոչ թե Երևանում են ինչ և ինչքան ուզում, այնքան և իրենց ուզածի պես անում, այլ Սյունիքում:


Հարգելիներս, Լիսկային Սյունիքի ժողովուրդը չի նշանակել: Նա մասնակցել է ձեր քաղաքւմ տեղի ունեցած մարզպետի պաշտոնի մրցույթ-աճուրդին և հաղթել: Եթե այդքան մտահոգ էիք, չթողնեիք, որ մրցույթ-աճուրդը կայանար, եթե չեք կարողացել, ուրեմն ձեզ պահեք ձեր իմպոտենտ կարծիքները: Երբ կկարողանաք միլիոնանոց քաղաքում Սաշիկի հախից գալ, այն ժամանակ բարոյական իրավունք կունենաք մեզ խորհուրդներ տալ, իսկ հիմա ձեններդ կտրեք ու գնացեք Սաշիկի չորս ոտնատեղերը համբուրեք:

 

 

Գագիկ Ղահրամանյան