Այսօր շատերն են գարեջուր օգտագործում' չիմանալով, որ գարեջրի շիշը պարունակում է 50-60 գրամ օղի: Օրական 4 շիշ և 200-300 գրամ՝ գրեթե կես շիշ օղին մտնում է օրգանիզմ:


«Ո՛չ ՁԻԱՀ-ը, ո՛չ էլ տուբերկուլյոզը, այլ հենց գարեջրային ալկոհոլիզմն է փչացնում աշխարհի նոր սերնդին»:

Սա շատ հանրահայտ մանրէաբանների կարծիքն է գարեջրի վերաբերյալ: Գարեջուրն անվնաս չէ:

Գիտնականները պարզել են, որ ալկոհոլային խմիչքների շարքում չկան անվնասները:


Գարեջուր. հորինված հեքիաթ


Հենց այս փաստից ելնելով՝ գարեջրի արտադրությամբ զբաղվողները գովազդում են իրենց արտադրանքը՝ ցանկանալով բարձրացնել գնողունակությունը: Նրանք նշում են, որ գարեջուրը ոչ ալկոհոլային կամ թույլ ալկոհոլային խմիչք է, այսինքն՝ անվնաս է: Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին ալկոհոլի առկայությունը գարեջրում հասնում է 14 տոկոսի: Վատթարագույն է դրությունը էներգետիկ կոկտեյլներում: Այս խմիչքներում սպիրտային մասին ավելացվում է նաև կոֆեին՝ մեկ շշում 4 բաժակ թունդ սուրճի չափով:


Գարեջրային ալկոհոլիզմ


Այս հիվանդությունը հայտնի է դեռ վաղուց: Թեպետ մեզ թվում է, որ գարեջրային ալկոհոլիզմն այնքան էլ վնասակար չէ, քան գինունը, օղունը, սակայն հետևանքներն անմխիթարական են:


19-րդ դարում անգլիացիները պայքարում էին ալկոհոլիզմի դեմ, իսկ արտադրությամբ զբաղվողները որոշեցին թունդ խմիչքները թաքցնել գարեջրի անվան տակ, որն էլ ավելի խորացրեց ալկոհոլիզմը:

Բիսմարկը հետևյալ բնորոշումն է տվել գարեջրային ակոհոլիզմին. «...գարեջրից են դառնում են թեթևամիտ, հիմար և անուժ»:

 


Շարունակությունն՝ այստեղ