Իսլամական պետության շարքերում քիչ չեն նաև ադրբեջանցիները: Այս խնդիրը լրջորեն անհանգստացնում է հարևան երկրի իշխանություններին ու հասարակությանը: Սպետեմբերի 23-ին Ադրբեջանում 26 հոգի ձերբակալվեցին ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով: Սույն խնդրի հետ կապված թերթերից մեկը հարցում էր անցկացրել Բաքվի փողոցներում որոշելու համար, թե սովորական քաղաքացիները ինչ են մտածում Իսլամական պետության գործունեության մասին:

 

 

Շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ նման կազմավորում գոյություն ունի: Մյուսները բացասաբար արտահայտվեցին ԻՊ-ի մասին: Եվ դա բնական է. Բաքվի կենտրոնում այսպիսի սոցհարցում անցկացնելը լրիվ անիմաստ է: Ճիշտ կլիներ հարցում անցկացնել երկրի շրջաններում ու մյուս քաղաքներում, որտեղից ԻՊ-ին հարողների թիվն օրեցօր ավելանում է:

 

 

 

Սարգիս Ասատրյան