Դեպքը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի Գրինսբոր քաղաքում,երբ 1960 թ. փետրվարի 1 չորս երիտասարդ աֆրոամերիկացի նստել էին Woolworth’s սրճարանի սեղաններից մեկի մոտ: Մատուցողը մոտենալով հայտարարում է, որ տվյալ սրճարանում սևամորթներին չեն սպասարկում և նրանք կարող են հեռանալ: Սակայն չորս երիտասարդները այդպես էլ չգնացին ,այլ մինչև սրճարանի փակվելը մնացել էին իրենց տեղերում:

 


Արդեն երկրորդ օրը սրճարանում նստած էին 12 խիստ ջղայն աֆրոամերիկացի երիտասարդ, իսկ երրորդ օրը' 60 մարդ: Իսկ չորորդ օրը սրճարանը ամբողջությամբ զբաղեցրել էին 400 աֆրոամերիկացի, որոնցից կեսը կանգնած էին դրսում:

 


Մի շաբաթ հետո նման ակցիաներ տարածվեցին ամբողջ երկրով մեկ և սրճարանների տերերը ստիպված եղան փոխել օրենքները և կանոները ռասայական դիսկրիմինացիայի շուրջ:
Անցավ 4 տարի և ստորագրվեց հայտնի Civil Rights Act, որը վերացրել էր ռասայական սեգրեգացիան: