Ռուսաստանում շարունակում են տգեղ միջոցներով ճնշման ենթարկել և նսեմացնել ռուսական ռոքի հիմնադիրների շարքը դասվող անվանի երաժիշտ Անդրեյ Մակարևիչին։
Սեպտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի Jagger ակումբում նախատեսված էր Մակարևիչի և ջազ կիթառահար Իլդար Կազախանովի համերգը։

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ այն չեղյալ է հայտարարվում։
Սա առաջին դեպքը չէ, որ տարբեր պատճառաբանություններով տապալում են Մակարևիչի համերգները:
Ու սա այն պատճառով, որ հայտնի երաժիշտը համարձակվել է համերգ տալ Ուկրաինայում, ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ունենալ դիրքորոշում, որը տարբերվում է Կրեմլի տեսակետից:

 

 

Սուրեն Սուրենյանց