Շատ դարեր առաջ, երկրի վրա մի առասպել կար, թե անծայր երկնքում, սպիտակ ամպերի մեջ թռչում է մի հսկայական օձ: Դարեր շարունակ մարդիկ վախենում էին թռչող օձից: Հավատում էն, որ օձը դժբախտությունների նախագուշակն է: Սակայ արդյո՞ք իրականում այդպես էր: Ասում են թե որպեսզի ինչ-որ բան իմանաս, պետք է դա տեսնես…
Այս պատմությունն իհարկե տեղի է ունեցել շատ հնում, երբ թռչող օձը դեռ ազատ սավառնում էր երկնքի տակ, երբ մարդիկ հավատում էին նրա գոյությանը, երբ ինչ-որ մեկը կարող էր տեսնել նրան՝ հեռվում, այնքան վախեցնող և չճանաչված, եր… ամեն բան այլ կերպ էր…

 


Թռչում էր իր համար օձը և ուզեցավ նա վերջապես հանգստանալ: Շատ ժամանակ էր անց կացրել նա իր թափառումներում: Եվ հոգնել էր նա ոչ թե երկար թռիչքից, այլ միայնությունից: Եվ որոշեց նա մարդկանց դուռը ծեծել, և օթևան խնդրել: Սակայն ոչ ոք չբացեց իր դուռը թռչող օձի առջև: Մարդիկ սարսափով փակում էին իրենց դռներն ու պատուհանները, որպեսզի անկոչ հյուրի հետ դժբախտություն ներս չթողնեն տուն:

 


Եվ միայն մի կույր մարդ չհրաժարվեց օօթևան տալ թռչող օձին: Այդ ծերունու անունն էր Ցիու Ձեն: Նա ի ծնե կույր էր, և այդ պատճառով էլ չէր կարող տեսնել, թե ինչ հյուր էր տուն թողնում: Իսկ երբ նույնիսկ իմացավ, չկարողացավ մերժել նրան, ով գոնե կարճ ժամանակով տանելի կդարձներ կույր ծերունու երկար ու ձիգ երեկոները:
Օձին շատ դուր եկավ ծերունու կացարանը: Այստեղ հարմարավետ էր և միշտ տաք, իսկ ծերունին էլ քաղաքավարի էր և սիրում էր հետաքրքիր պատմություններ պատմել: Օձը քնում էր Ցիու Ձենի միալար ու ցածր ձայնի տակ, իսկ առավոտյան, սովորաականի նման թռչում էր հեռու արևելք, ծագող արևին ընդառաջ, գիտենալով, որ երեկոյան անպայման կվերադառնա ծերունու մոտ, որպեսզի կրկին քնի նրա ցածր ձայնի տակ:

 


Միայն թե մարդկանց օձի հետ հարևանությունը դուր չէր գալիս: Վախենում էին նրանք անկոչ հյուրից, վախենում էին մահուց էլ շատ: Եկան մարդիկ Ցիու Ձենի մոտ քանի դեռ օձը տանը չէր և ասացին՝
— Օթևան ես տվել Դու նրան, ով մեզ վրա դժբախտություն կբերի, ով մեր գյուղ յոթ փորձանք կբերի: Ծերուկ, դու չես տեսնում թե ով է քեզ մոտ գիշերում, այդ պատճառով էլ ներում ենք քեզ: Այնպես որ լսիր մեզ, օձն այսօր կգա՝ ներս մի թող նրան: Իսկ եթե չլսես մեզ՝ կյանքովդ պատասխան կտաս:
Այդ խոսքերով էլ մարդիկ լքեցին ծեր Ցիու Ձենին, թողնելով նրան իր մտքերի մեջ:

 


— Չեմ տեսնում ես, — գլուխը տարուբերում էր ծերունին: — Ինչպե՞ս ես կարող եմ չտեսնել նրան, ով թանկ է այժմ իմ սրտին: Չեմ հրաժարվի ես նրանից, ով առաջին անգամ այս երկար ընթացքում, միայնակ ու կույր ծերունուս դուռն է ծեծել:
Չլսեց մարդկանց Ցիու Ձենը՝ ներս թողեց նա թռչող օձին: Իսկ առավոտյան, երբ օձը տեսադաշտից անհետացավ, ծերունու տուն ներխուժեցին կացիններով զինված մարդիկ ու անողոքաբար սպանեցին դժբախտին:

 


Գիշեր եկավ: Շատ մութ էր և սարսափելի: նախկինում երբեք մարդիկ չէին տեսել այդպիսի անաստղ, լուռ և սարսափելի գիշեր: Դեռ հեռվից վատ բան զգաց թռչող օձը: Ներս թռավ նա արդեն իրեն ծանոթ տուն, իսկ այնտեղ հատակին արյան լճի մեջ ընկած էր նա, ով ջերմությամբ և հոգատարությամբ ջերմացրել էր նրա միայնակ սիրտը: Կատաղեց օձը, սարսափելի մռնչաց, վեր թռավ նա գիշերային երկինք և երկինքն անմիջապես կարմիր գույնով ներկվեց՝ կարծես արյունով լցվեց: Եվ սկսեց թռչող օձը բոլոր մարդկանցից վրեժ լուծել: Նա դրանց բոլորին կուրացրեց: Իսկ մարդիկ դա նույնիսկ չնկատեցին:

 

Թվում էր թե տեսնում են նրանք ամեն ինչ նախկինի նման: Միայն թե ամպերի տակ գտնվող օձին նրանք այլևս չէին կարողանում տեսնել: Մի՞թե դա դժբախտություն է: "Կորցնել այն, ինչ տրված էր ի ծնե՝ դժբախտություն չէ, այլ պատիժ", — ասում էին իմաստունները: Նրանք իհարկե ճիշտ էին: Սակայն մարդիկ դա չգիտեին, այդ պատճառով էլ կույր ապրում էին, դե այսօր էլ են այդպես ապրում: Ապրում են կույրերը և մահանում այդպիսին:
Ճիշտ է, կան նաև այնպիսինները, ով մինչ այսօր էլ թռչող օձին կարողանում են տեսնել, մի գուցե նրանք մարդ չե՞ն ընդհանրապես… Ի՞նչ իմանաս…
Ավա Արդոյից

Կլոդ Վերլինդ "Խուլերի երկխոսությունը"

 

 

 

Օրվա առակը՝ Թռչող օձը: Կույր մարդիկ: - 23 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան