Ի դեպ, անցյալ օրը մի նյութ էի կարդում Սվազիլենդի թագավորի, թագավորական ընտանիքի ու վերջինիս աջակցող իշխող ուժերի մասին: Ինչը ճիշտ ճիշտ, մի քիչ նման էր հայաստանյան իրականությանը. միայն այն տարբերությամբ, որ մեր մոտ պահում են քաղաքակիրթ մարդուն հատուկ որոշ բաներ, իսկ էնտեղ .... ասենք թագավորը ՁԻԱՀ-ի կանխարգելման համար հրաման է արձակում հինգ տարի չամուսնանալ ու սեքսով չզբաղվել .... Զարմացաք ....

 

Բանն այն է, որ այդ երկրում, գոյություն ունի հարսնացուների տոնավաճառ ու ամեն տարի երկրի բոլոր անկյուններից, իսկ այդ անկուններն այնքան էլ շատ չեն, քանի որ եղբայրական Սվազիլենդը մեր նման փոքր երկիր է, հա ուրեմն, ամեն տարի այդ երկրի բոլոր անկյուններից աղջիկները հավաքվում են մայրաքաղաքում թագավորական պալատի հրապարակում ու թագավորը իր էլիտայի ու աջակից ուժերի ղեկավարների ու վերջինիս երիտասարդության հետ գնում է հարսնացու ընտրելու: Տոնավաճառից դուրս ամուսնություն չի լինում, իսկ տոնավաճառի ընթացքում արտոնված է ազատ սեքսը: Քանի որ մեր եղբայրական Սվազիլենդում երկրի բնակչության ամեն հինգերորդ մարդը ՄԻԱՎ դրական է, ՄԱԿ-ն ու ԱՀԿ-ն միջազգային ճնշում են բանեցնում ու թագավորը արգելում է հինգ տարի հարսնացուների տոնավաճառ կազմակերպել, ասել է թե' ամուսնանալ ու սեքսով զբաղվել:

 

Սակայն հայաստանյան իրականության փորձով գիտեն, ինչ օրենք, որ չխախտվի, օրենքը ստեղծված է կամ խախտելու կամ շրջանցելու համար, իհարկե լրիվ օրինական կերպով: Նույնն է նաև վիճակը մեր եղբայրական ու ռազմավարական դաշնակից Սվազիլենդում: Թագավորի սիրտը հաջորդ տարի գարնանը, հորմոնների արթնանալու հետ աղջիկ է ուզում, սեքս, սաունա, "տուդի-սյուդի" ու գաղտնի, գիշերով, որնց մեր մոտ ներկայիս կառավարության անդամներին նշանակեցին, գնում է հարսնացու ընտրելու: Սվազիլենդցի ամուսնության պատրաստ "հավսար-զգաստ" վիճակում գտնվող աղջիկները իմանում են, որ թագավորը խախտել է օրենքը:

 

Դե պատկերացրեք սեքսակարոտ չբավարարված ղզղնած վեր են կենում գնում ուղիղ թագավորական պալատ ցույց անոելու: Թագավորը վախենում է այս նորահայտ ղզղնած ընդդիմադիր զանգվածից, որին նույնիսկ արտագաղթեցնել չի լինի .... չորս կողմը ՀԱՀ-ն է, որ սհմանը փակ է պահում, ու ստիպված գնում է զիջումների .... չէ սահմանադրական բարեփոխումներ չի անցկացնում, այլ չեղյալ է հայտարարում հակա-ամուսնական հակա-սեքսային օրենքն ու .... "տա դա դա դամ" կարգադրում է մի քանի գոմեշ մորթել խաշլամա անել, հետո էլ կանչում է Սվազիլենդի գլխավոր շամանին, սա էլ գալիս օրհնում է խաշլաման ու այդ օրհնված արքայական յուրօրինակ նվերը հոյւասիրում են հավաքված ցուցարար ղզղնած աղջիկներին:

 

 

Թագավորն էլ հայտարարում է, որ մայրամուտից հետո սկսվում են հարսանեկան տոնավաճառները .... Արդյունքում բոլորը բավարարվում են, ՄԻԱՎ-ՁԻԱՀԸ տարածվում է ավելի մեծ թափով, սակայն դա չի կարևորը. կարևորն այն է, որ Սվազիլենցիները ուրախ են ու երջանիկ: