Գիտեք՝ ամենահետաքրքիրը որնա՞


Էն, որ ողջ օրը ժողովրդի կողքին լինելուց, ողջ օրը ժողովրդի համար պայքարող, ողջ օրը երկրում փոփոխությունների համար պայքարող կուսակցություները էսօր «քնել էին»: Ոչ մեկ չկար, ոչ մեկ մի բերան բան չասեց, ոչ մեկ չխառնվեց, ժողովրդին թողեց մենակ, բայց դե վաղը մյուս օրը ամբիոններից կկանգնեն ու կգոռան. «մենք ժողովրդի հետ ենք»... տո զիբիլ եք՝ ժողովրդի հետ եք... ժողովուրդը էսօր դրսում էր, դուք՝ ձեր սենյակներում: Ժողովուրդը էսօր ձայնը ուզում էլ լսելի դարձներ, դուք՝ սսկվել էիք: Հա, բայց հենց տեսնեն ժողովրդի էս պայքարը ուշադրությանը արժանանանում ԶԼՄ-ների կողմից ամեն մեկը մի հատ կոստյումա հագնելու ու վազելով գա ու գոռա. «Ես եկել եմ միանում եմ ժողովրդին»... ստեղ էլ ասենք, տո շատ բան ես անում է:


Էնա, որ սաղ օրը ՖԲ-ում իրենց կոտորող ակտիվիստենրը, թե իրանք եսիմ ինչ են, պայքարող են, անկեղծ են, գռանտ չեն ուտում (մեր մեջ ասած լափում), որ սաղ օրը ժողովուդին պայքարի կոչ էին անում, էսօր էլի ժողովրդի կողքին չէին: Բա չիմացաք խի... բա ասեմ՝ էս դեպքում ոստիկանությունը ոչ մեկին քաղմաս չէր տանի, որ նկարվեին ՖԲ քցեին, ոչ մի դեսպանատուն փող չէր տալիս դրա համար:


Այ սենցա ու դրա համար եմ ասում. «Ոչ մեկին չեմ հավատում, ոչ ակտվիստին, ոչ Անկախ ակտիվիստին, ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը. բոլորը մենակ իրանց շահի ու իրանց փորները ու ոռերը հարստացնելու մասին են մտածում: Մեր ժողովրդի համար՝ «Եղունգ ունես գլուխդ քորի» սիստեմնա աշխատում»:


Հ.Գ. Չասեք. բա դու ուր էիր, քանի որ ես երբեք դերասանություն չեմ արել, ասել եմ գնում եմ գնացել եմ, ասել եմ չեմ գնում՝ չեմ գնացել:

 

 


Անկախ Հայաստան