Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հերթական քննարկմա ժամանակ ՌԴ ներկայացուցիչը Ադրբեջանին զենք վաճառելու դիտարկմնաը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը ԱՄՆ-ից զենք գներ, ավելի լա՞վ կլիներ»: Սա արդեն մտածողություն է, ռուսական «երկրորդ շարքի» էլիտայի մտածողություն: Նրանք չունեն դաշնակցային կոնցեպտուալ արժեհամակարգ, փոխարենը գաղափարական բյուրեղացում է, նրանց համար չկա բանակցություն, դաշնակցային հարաբերությունների մշակույթ, փոխարենը կա սակարկության ենթամշակույթ: Նրանք չեն հասկանում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի և ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ դաշնակիցն առնվազն հակաքայլ չի անում: Բայց այս էլիտան, որի առաքելությունը բյուրեղացած գաղափարների զոռով տարածումն է, չի հասկանում, որ դրանք ռացիոնալ դաշտում ուղղակի չեն տարածվում, հակաշահ գաղափարը կենսունակ չէ, իսկ դրա վրա զարմացողը կամ կացին է, կամ էլ փորձում է երկարականջավորի դերում հանդես գալ: Կիսելյովների մշակութային դեսանտությունը և «մեծ գումարտակներով» «կանաչ մարդուկներ» առաքելը դեռևս աշխարհաքաղաքականություն չէ...

 

 

Արման Սահակյան