ՙՙԵս կարծում եմ՝ ինչ-որ մի հանգամանք էլ կլինի, որ եռյակի մի այլ ուժ էլ փորձի առանձին մտածողություն դրսեւորել՚՚- ՙՙԺամանակ՚՚ օրաթերթին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Սահակյանի ակնարկը ավելի քան պարզ է:


Ընդհանրապես, պետք է ուշադիր լիենել հրա հարցազրույցներին, որովհետև Գրիգորիչը, կամա թե ակամա, երբեմն բացահայտում է ներկուլիսային հետաքրքիր իրողություններ:


Փորձենք կռահել ԱԺ նախագահի ակնարկած ՙՙհանգամանքը՚՚:


ՙՙԵռյակը՚՚ ՙՙերկյակ՚՚, իհարկե, կարող է դառնալ, եթե ՀԱԿ-ի կամ ՙՙԺառանգություն՚՚ իշխանափոխության պահանջը ընդունելի լինի նաև ԲՀԿ-ի համար, ու Սերժ Սարգսյանը կանչի Հովիկ Աբրահամյանին ու ասի. ՙՙՀովիկ, սիրուն չի, չէ՞... Ախր դու վարչապետ ես դարձել, որպեսզի ԲՀԿ-ն իշխանափոխություն չպահանջի՚՚:

 

 

Սուրեն Սուրենյանց