Ապրում էր աշխարհիս երեսին մի ծերունի Իզկուլ անունով: Ապրում էր նա բացարձակ մենության մեջ: Եվ նա իմաստուն էր ու խելացի: Մարդիկ հարգում էին նրան: Մարդիկ խոնարհվում էին նրա գիտելիքների առջև: Մարդիկ ուզում էին ըմբռնել նրա իմաստությունը:
— Միայն թե կկիսվեմ ես այդ իմաստությամբ միայն նրա հետ, ով իմ հանելուկը կլուծի, — զգուշանում էր Իզկուլը: — Փորրձեք՝ ով գիտե, միգուցե որևե մեկին հաջողվի: Տեսեք թե ինչ գեղեցիկ թռչուն եմ ես նկարել իմ տան դռան վրա: Նրա թևերը լայն բացված են՝ մի պահ էլ, ու նա կթռչի: Միայն թե այդ թռչունի մեջքին մի ծանր քար է կապված: Ինչու՞ և ինչի՞ համար: Ո՞վ կպատասխանի այդ հարցին: Ո՞վ կհասկանա իմ իմաստությունը:

 


Եվ մարդիկ մտորեցցին: Մտածեցին մեկ օր, հաջորդը, երրորդը, իսկ չորորդ օրը մոռացան: Չմոռացավ միայն երիտասարդ Խեոն: Ուշ երեկոյան նա ծեծեց իմաստուն ծերունու տան դուռը:
— Ի՞նչ ես ուզում, — հարցրեց նրան Իզկուլը:
— Նայեք, — ցույց տվեց երիտասարդը իր մեջքին կապված քարը, — ես որոշել եմ գտնել Ձեր հանելուկի պատասխանը:
Ի պատասխան, ծերունին միայն ծիծաղեց:
— Այ թե հիմարն ես Դու: Չնայած այլ բան ես չէի էլ սպասում՝ ամեն ոք պատասխանը փնտրում է հեշտի մեջ, այն բանի մեջ, ինչը գտնվում է ոտքերի տակ, այլ ոչ թե մեջքի ետևում:
Այդ խոսքերով, Խեոյի առջև ամուր փակվեց դուռը:

 


Անցավ մեկ տարի, երկրորդը, երրորդը: Շրջանում լուր տարածվեց, որ ծերունի Իզկուլը մահանում է: Կրկին նրա տան դուռը ծեծեց Խեոն:
— Դա նորից Դու՞ ես, — քմծիծաղ տվեց ծերունին: — Չե՞ս մոռացել իմ հանելուկը:
— Չկարողացա, իմաստուն Իզկուլ:
— Դե եթե այդպես է, կօգնեմ ես քեզ: Հաստատամտությունը՝ հոգեվոր ուժ է: Իսկ Դու համառ տղա ես: Եվ ահա նայիր, թե ինչ ապշեցուցիչ է՝ քարը մեջքին կապելը հեշտ է, իսկ իմ նկարած թռչունի նման թևեր աճեցնելը՝ հեշտ գործ չէ: Քարն ինչ է՝տես թե ոտքերի տակ ինչքան ընկած կա, իսկ թևերը՝ որտե՞ղ են դրանք: Էհ, մարդու դժբախտությունը նրա մեջ է, որ իր խելքով ուզում է իմաստություն հասկանալ:

 

Խելքից բացի նաև սիրտ է պետք: Դե ինչ, համառ Խեո, մի բարի գործ արա, օգնիր ծերունուս՝ բաց արա այն վանդակը, որը գտնվում է պատուհանի մոտ և բաց թող այնտեղից իմ թռչունին: Դաժան եմ վարվել ես նրա հետ, բայց ինչ արած: Այդ թռչունին ես գտել եմ շատ տարիներ առաջ՝ նրա թևերը թույլ էին և նա չէր կարողանում թռչել: Ես նրա մեջքին քար կապեցի: Մի շտապիր դատապարտել ինձ տղա: Բաց թող իմ թռչունին և տես թե ինչ կլինի հետո:

 


Խեոն բաց արեց վանդակի դռնակը, և թռչունը հեշտությամբ ճախրեց վերև:
— Զարմանալի է, — իր աչքերին չհավատաց Խեոն: — Նա չընկավ իր բեռի ծանրությունից, այլ ճախրեց:
— Ես նրան բաց էի թողնում ամեն օր, — պատասխանեց Իզկուլը: — Եվ ամեն անգամ նա ցած էր ընկնում քարի ծանրությունից: Սակայն ժամանակի ընթացքում, թռիչքի ցանկությունը նրա թևերին անասելի ուժ տվեց: Հիմա այդ քարն այլևս նրան անհրաժեշտ չէ: Արձակիր կապերն ու ազատիր իմ թռչունին այդ քարից:

 

Թող թռչի: Եվ լսիր ինձ՝ ապրել եմ ես այս աշխարհում, տղա, որպեսզի իմ թևերը այնպիսի ուժով օժտեմ, որոչ մի քար, ոչ մի իմ մեղք չկարողանա ինձ դեպի գետին ձիգ տալ, բաց չթողնելով ինձ երկինք: Իմ կյանքի առաջին կեսի ընթացքում ես մեջքիս թևեր եմ աճեցրել, երկրորդ կեսի ընթացքում՝ նրանց ուժ պարգևել: Որովհետև ոչ ոք ապահովագրված չէ մեղքից, այն նույն քարից, որն հեշտությամբ կարելի է կապել սեփական մեջքին: Եվ մի՞թե ճախրանքի մեջ չէ մարդկային կյանքի էությունը: Իսկ հանելուկն իմ շատ հեշտ էր՝ թռչունը՝ մարդու հոգին է, քարը՝ նրա մեղքը, թևերը՝ ուժը, ճախրանքը՝ ազատությունը: Հիշիր՝ ոչ թե քարը պետք է ծանր լինի, այլ թևերը ուժեղ:
Ավա Արդոյից

Կլոդ Վերլինդ "Ագռավը"

 

 

Օրվա առակը՝ Քարն ու Թևերը - 22 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան