Արամ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

Դաշնակցության կայքի մասին բավական լավ կարծիքի էի և կարծում էի, թե լուրջ լրատվամիջոց է: Բայց չգիտեի լամ, թե խնդամ, երբ այսօր կարդացի չափազանց պրիմիտիվ, դպրոցական պատի թերթի մակարդակի մի շարադրություն: Ասենք տպավորություն էր, որ մի ծամոնի փողով գրված աշակերտական շարադրություն է: Վաղուց արդեն ծիծաղելի են այն տեղեկությունները, երբ հղում են անում ոմանց՝ որոշ անձանց: Ուրեմն բռնվեք, այս հույժ պատվական կայքը գրում է. ՛՛Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն' սյունեցիների որոշ շրջանակներ որոշել են' եթե Խաչատրյանը վերադառնա մարզպետի պաշտոնին, այս անգամ արդեն մեծ աղմուկ են բարձրացնելու: Ասում են՝ սյունեցիները փակելու են ճանապարհը, երբ շաբաթվա վերջին (ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը) վարչապետը կամ փոխվարչապետը մեկնեն Սյունիք՝ Խաչատրյանին այդ պաշտոնում ներկայացնելու եւ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար: Մեր տեղեկություններով' Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու դեպքում սյունեցիները պատրաստվում են գալ Երեւան, նաեւ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Տրանսպորտի եւ այլ հարցեր լուծողներ արդեն կան՛՛:

 

 

Լավ, Երկիր ջան, բա էդքան լուրջ տեղեկություններ ունես, գոնե մեկ մարդու անուն կարայի՞ք գրեիք, որ պատրաստվում է փակել ճանապարհը: Ասենք մի իքս լրատվամիջոց էլ նույն կերպ կարող է գրել, որ Սուրիկ Խաչատրյանին պատրաստվում են աղ ու հացով կամ ավանդական երգ ու պարով դիմավորել, հիմա ինչ, այդ որոշ մարդկանց դուք պետք է համարեք պատշաճ աղբյուրնե՞ր: Ամոթ է 21 դարում էդքան տափակ նյութեր հրապարակել: Կամ ինչ է նշանակում՝ մեր տեղեկություններով' Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու դեպքում սյունեցիները պատրաստվում են գալ Երեւան, նաեւ մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, տրանսպորտի եւ այլ հարցեր լուծողներ արդեն կան: Ձեր խմբագիրը կարդացե՞լ է այս նյութը: Էդ ով են, հետաքրքիր է, այդ խորհրդավոր սյունեցիները: Լավ է չեք գրել՝ ինքնասպանությունների թիվը կտրուկ աճելու է:

 


Բա մենք էլ մեր տեղեկություններն ունենք: Մեր տեղեկություններով՝ այդ ցույցին միանալու են Բուրկինա Ֆասոյի այլախոհները, Լուդանսկի անջատողականները, Շոտլանդիայի անկախականները և ժանյակավոր ներքնազգեստի արգելքի դեմ բողոքող կանայք: Ընդ որում՝ նրանցից մեկը (մե խիիիիստ վստահելի աղբյուր) նշել է, որ ֆինանսավորող կա, որ իրենք այդ օրը ներկայանան հենց ժանյակավոր ներքնազգեստով: Չփորձեք չհավատալ իմ աղբյուրին. չէ՞ որ ես ՛՛լուրջ՛՛ կայքի մակարդակի տեղեկություն եմ հրապարակում: