Սա բացահայտ կրոնական պատերազմ է: Սա բացահայտ պան իսլամիզիմի ծրագիրն է, որ փորձում է իրականացնել Թուրքիան:


Երեկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ականապատել և պայթեցրել է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:


Բնականաբար այս տեսակ ահաբեկչությունները ուղղված են բացառապես հենց քրիտոնեաների հանդեպ, սկզբում հայերն են: Դուք չե՞ք տեսնում կապը՝ եզդիների ցեղասպանություն, հետո էլ հայկական եկեղեցու պայթեցում:


«Պան իսլամիզմի» ու «պան թուրքիզմի» ծրագրի իրականացման համար Հայաստանը եղել է սեպ, թե աշխարհագրական դիրքով և թե ամուր հավատքով: Թուրքիան այսօր դա իրականացնում է իսլամիստների ձեռքով: Իսկ հիմա դա իրականացվում է ոչ թե հենց ՀՀ-ի տարածքում ( դա անհնար է, այժմ), այլ դրսի հայկական արժեքների ոչնչացումով: Դա բանկանաբար մենք պետք է թույլ չտանք: Իսկ Եզդիների հանդեպ ցեղասպանությունը ուղղակի հայկական կողմի ռեակցան փորձելու քայլեր են, չէ՞ որ եզդիների բարեկամ ժողովուրդը դա հայերն են:


Ես չեմ կարծում ,որ եկեղեցու պայթեցումով կավարտի հայկական մշակույթի հանդեպ ոճրագործությունները: Ու չեմ հասկանում աշխարհի լռությունը այս ամբողջ ոճրագործության առթիվ:

 

 

Խաչատրյան Ժոռա