Վարորդ չեմ, մեքենա չունեմ, բայց իմ հոգու ողջ էությամբ ատում եմ ԱՊՊԱ-ն, որովհետև ինչ էդ պատոււհասը մտցրել են, քաղաքի բանուկ փողոցներրը վեր են ածվել դժողքի: Օրինակ էսօր՝ գործի գալուց, մոտ 45 րոպե պահանջվեց, որպեսզի տաքսին հաղթահարի բարեկամությունից մինչև Արգենտինական դպրոց ընկած Բաղրամյան պողոտայի հատվածը ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր եղել...


Բնականաբար մի աննշան բան, որ նախկինում ձեռ-ձեռի տալով էին լուծում: Ասենք հարց չկա, բրաբուս էր ՃՏՊ-ի մասնակից մեքենաներից մեկը, բայց իրոք, էնքան աննշան բան էր, որ ոչ մի հետք չտես ոչ բրաբուսի, ոչ էլ մյուս մեքենայի վրա: Բայց տղերքը կանգնել ԱՊՊԱ էին սպասում, իսկ մարդիկ ուշանում էին գործից ու հերթով անցնելուց մի հատ մտքներում քֆուր էին անում վարորդներին էլ, ԱՊՊԱ-ին էլ...


Առաջ ի՜նչ լավ էր. մարդիկ խփում էին, եթե նենց չէին խփում, որ մեքենան ջարդոււփշուր լինի, արա նստում՝ քշում էին իինչ որ մի ոչ բանուկ տեղ ու իրար հետ բան էին պայմանավորվում: Իսկ հիմա մի պստիկ խազ լինի, ապա առաջիկա մի 1 ժամը էդ փողոցի վրեն պռոբկան ապահովված ա:


Ստեղ են ասել էլի, մինչև ապահովագրական համակարգ ներդնելը, ինչպես արևմուտքում է, մի հատ արևմտյան ստանդարտներին համապատասխանող ճանապարհային ցանց ներդրեք, կամ էլ գոնե վերահսկեք, որ էդ անտեր ԱՊՊԱ-ն արագ աշխատի:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան