Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմքը սխալ դրվեց

Եթե իսկապես իշխանությունները տարածք չեն հատկացրել Երդվյալ Ազատամարտիկների Միության համագումարի անցկացման համար, սխալ են վարվել:

 

Հավաքներ ու ժողովներ անցկացնելու իրավունքը սահմանադրական է ու ենթակա չէ որևէ պաշտոնյայի սուբյեկտիվ ընկալման կամ քմահաճույքի:

 

Միության հիմնադիր Ռուբեն Գևորգյանն ասել էր, որ եթե իշխանությունները համագումարի անցկացման համար տարածք չտրամադրեն, ապա այն կանցկացվի Ազատության կամ Հանրապետության հրապարակներում:

 

Ու այդ որոշումն իսկապես տրամաբանական կլիներ:

 

Սակայն զարմանքս մեծ եղավ, երբ իմացա, որ համագումարն անցկացվել է «Փարավոն» հանգստի ու ժամանցի կենտրոնում:
Նախ, այդ համալիրը նույնացվում է կոնկրետ մարդու անվան հետ ու միությունն էլ ակամայից կասոցացվի Ծառուկյանի անվան հետ' թեև արդեն հասցրել էր ասոցացվել' անկախ «Փարավոն» անցկացվելու հանգամանքից:

 

Եվ երկրորդ, միության հռչակած հայրենասիրական ուղղվածությանը հարիր չէ համագումարի անցկացումը օբյեկտային միջավայրում»: