2004 թվականին տեղի ունեցավ հետևյալ ձախողումը: Միանգամից ավելացավ արտամուսնական կապերից ծնված երեխաների թիվը: Այս տատանումը բնականաբար իր արտացոլումն ունեցավ նաև փոփսի վրա, որը ավելի հեշտ սկսեց դիտել ամուսնալուծությունների ու ոչ-լիարժեք ընտանիքների խնդրին ու արդեն ստեղծագործական շրջանակում' թեմային: 2002-ին «Непара» դուետը երգեց “Լաց ու տես, նա ունի քո աչքերը // եթե դու չլինեիր, մենք երեքով կլինեինք”: Քանի որ երգը դուետի կատարմամբ է, ապա ինքնին հասկանալի է, թե ով էր մեղավորը, որ ընտանիքը կազմալուծվել էր: 2006-ին «Чай вдвоем» խումբն արդեն ոչ մեկին չէր էլ մեղադրում, այլ ընդամենն իր երգով ներկայացնում էր այն պայմանավորվածությունը, թե ինչպես կմեծանա ու կդաստիարակվի երեխան. “Ասա, հուսամ ինձ թույլ կտած այցելեմ // Ես շատ հաճախ կայցելեմ // Իսկ մեր վեճերի մասին մենք չենք հիշի”:

 


Անցյալ դարի 90-ականների կեսերին Ռուսաստանում հարաբերությունների նոր շրջադարձ է կատարվում, արտասահմանի ռոմանտիզացիան մասամբ էլ սնվում էր այն իրողությամբ, որ դեռ ոչ մի գնացած հետ չէր վերադարձել թեև արդեն 1993-ին ուժի մեջ էր մտել դեռ 1991-ին ընդունված միգրացիոն օրենքների նոր համալիրը, որը ազատ թույլատրում էր երկրի արտաքին սահմանները հատել կամ հետ վերադառնալ: «Ես քեզ նվիրեցի, բաժանարար Ամերիկա // Նրան ում սիրում եմ: պահպանիր նրան, պհապանիր»,- այդ ժամանակ երգում էր Իրինա Շվեդովան, լրացնելով 94-ի հիթային կատարումները և ենթադրվում էր, որ երգի հերոսուհու սիրեցյալն հեռացել էր ընդմիշտ: Հետաքրքրական է, որ դրանում հեոսուհին մեղադրում էր հենց ազատ տեղաշարժի նոր կարգուկանոնին. «Մեզ, կանանցս, ինչ պետք է Ազատությունը // Որպեսզի կորցնենք ու ապրենք բաժանման մեջ // Ազատություն հայրենի վայրերը մոռանալու»:

 

Սակայն անցյալ դարի 90-ականների կեսերին, երբ այս կամ այն չափով լուծվել էր դեֆիցիտի խնդիրն ու արևմտյան խանութներն այլևս չէին դիտարկվում որպես չնաշխարհիկ իրերի թանգարաններ, ինչպես ասենք ձմեռային որակյալ երկարաճիտք կոշիկների, պանրի, արտասահման ուղևորությունները ավելի քչացան: Դրան զուգահեռ, անհավանական արագությամբ զարգացավ չարտոնված կամ սպեկուլյատիվ մանրածախ առևտուրը: Տուրիզմի նախարարության գնահատմամբ, 1996-ին մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել էր մոտ $5 միլիարդ, այն դեպքում, երբ պաշտոնական երկկողմ առևտրային շրջանառությունը կազմել էր $3 միլիարդ: 1997-ին մանրածախ առևտրականների մեր երրորդից մինչև կեսն աշխատում էին Թուրքիայի հետ, իսկ թուրքական լողափները դարձան ռուսների թիվ մեկ հանգստյան վայրերը:

 

Արտասահմանը, որի հետ վերջապես ի մոտո ծանոթացավ ռուս կամ սովետական քաղաքացին, այնքան էլ հեքիաթի նման չէր ու նաև առաջ բերեց որոշակի հիասթափություն, որի առաջին արձագանքողներից մեկը հենց փոփսն էր: Երգչուհի Կարոլինան անցյալ դարի 90-ականների արդեն երկրորդ կեսին նկարում էր թուրք փլեյ-բոյի մի փոքր իրոնիկ պատկերը. «Հարավային ծովի մոտ // Ապրում էր մի կրակոտ երիտասարդ // Իրեններին նա չի էլ ձգտում // Այլ մերոնց հետևից է վազվզում // Բոլորին Նատաշա է անվանում // Ու կանչում' հեյ արի այստեղ»: Այդ ժամանակների փոփսում առաջին անգամ ի հայտ է գալիս նաև հայերնասիրությունը, հակաթուրքական երանգներով. «Իմ անունն է Ալլա // Իմը' Եկատերինա // Լավ կլիներ, որ մենք գտնեինք գեղեցկադեմ մի շիկահերի // Իմ անունն է Վերա // Բացառիկ made in Russia // Բախտդ չի բերում, տղա // Ոչ մեկի անունը Նատաշա չէ»:

 

Զուգահեռաբար աճում է նաև ռուս տղամարդկանց բարեկեցությունը ու հետևաբար նաև' նրանց գրավչությունը որպես ապագա ամուսիններ: