Բնութեան ամենամեծ փառապսակը մարդն է և մարդուն մէջ ալ ամենէն փառաւոր բանը անոր անձնաւորութիւնն է: Ծաղիկն ու ծառը զգացում ունին, և կենդանին խելք ունի, բայց ոչ ծաղիկն ու ծառը և ոչ ալ կենդանիները անձնաւորութիւն ունին:

 


Մարդը ծառէն և կենդանիէն զատորոշող ամենամեծ բանը իր անձն է:
Անձնաւորութիւնը կունենայ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ և ԱԶԱՏ ԿԱՄԵՑՈՂՈՒԹԻՒՆ : Անասունն ալ խելք ունի, բայց մարդն է որ գիտակցութիւն ունի, և գիտէ թէ գիտէ:

 

Անասունն ալ փափաք ունի, բայց մարդն է որ ընտրողութեան կարողութիւն ունի և սոյն ընտրութիւնը հետապնդելու և գործադրելու ԿԱՄԵՑՈՂՈՒԹԻՒՆ ունի:

 

 

 

Վարդան Խաչատուրյան