Ժամանակակից ժողովրդավարությունն ու հետմոդեռնիստական հասարակությունը ծնվել են ավանդույթների հետ խզման ու արդյունաբերականացման հեղափոխության պայմաններում: Արաբական աշխարհն, անկախ իր արտաքին պերճանքի ու փայլի, դեռևս չի էլ մոտեցել դրա մենրակային կետին:
ХХ դարում բազմաթիվ օրինակներ են եղել “Ամերիկային հասնելու ու վազանցելու”: Դա ուզում էին անել Լենինը, Խրուշչյովը, ապա նաև Մաոն: Թե ինչով դա ավարտվեց, կարծում ենք հարկ չկա մանրամասնելու, քանի որ լավ հայտնի է: Ու թվում է, թե այդ արդյունքները պետք է հասկացնեին աշխարհին, որ վերջ տրվեն անիմաստ պատրանքներին, քանի որ կիսաավատատիրական ու հայրիշխանական տոհմային ավանդական կարգերից անկարելի է երկու ոտնաքայլով անցնել ու հասնել հետարդյունաբերական հասարակության: Սակայն ավաղ այդ պատրանքները կենդանի են ու դրա ապացույցը Արևմուտքի իռացիոնալ հավատքն է առ այն, որ Արաբական աշխարհը կլանային աշխարհից տոհմացեղային ավանդույթներից, կախարդություններից, թալիսմաններից բռնակալություններից ու փողոցային քարոզիչներից երկու տասնամյակում կարող է վերաճել ու դառնալ ազատական ժողովրդավարական աշխարհ, որտեղ կուլտիվացվում է ինդիվիդուալիզմն ու մարդու իրավունքները: Ավաղ սակայն “առաջադեմ մարդկությունը” հավատում է, որ Իսրայելի հեռանալուց անմիջապես հետո գրավյալ տարածքները կծաղկեն ու կզարգանան խաղաղության ու բարեկեցության մեջ, պաղեստինցի երիտասարդությունը մեկ գիշերում կվերածվի քաղաքաբնակների բառի արևմտյան ընկալմամբ, ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների անդամները կսկսեն թատրոն-կինո գնալ, իսկ Ռամալայում ամենշաբաթ կանցկացվեն բոլորի հավանությունը վայելող “հպարտության երթեր”: Զարմանալի է, սակայն “Արաբական գարնան” վայրիվերումները առաջադեմ մարդկությանը հակառակի մեջ չհամոզեցին: Պատմությունը ցաբոք մռացվել է ու մոռացվել է այն պատմությունը, որը կերտվել է հենց նույն առաջադեմ մարդկության մասնակցությամբ:
Ներկայիս արևմտյան ժողովրդավարությունը հիմնվում է երկու սյուների վրա' միջին դասի, որը զարգացած հասարակության ողնաշարն է և ռացինոնալիզմի ու ինդիվիդուալիզմի հոգեբանության: Այդ երկու սյուներն էլ ինքնիրեն չեն առաջացել, այլ արդյունք են լուսավորականության ու արդյունաբերական հեղափոխության, որը ձևափոխեց արևմտյան հասարակությունն իր բովանդակությամբ:
“Միջին դաս” հասկացությունը առաջ է եկել Անգլիայում միայն XX դարակսզբին և վերաբերում էր միայն այն մարդկանց, ովքեր ունեին բարձրագույն կամ միջին կրթություն բուրուական արժեքներ, դավանում էին անձի հաջողության պաշտամունքին ու մասնագիտական որակավորմանը: Այս նոր դասակարգը ծնվեց արդյունաբերական հեղափոխության երկունքի ցավերի, դասային առճակատումների ու ամբողջատիրական գաղափարախոսությունների առաջացման պայմաններում: Այն խզեց կապն իր ու ավանդական մշակույթի ու հայրիշխանական համակարգի միջև:
Այժմ, արդյոք այդ նույն միջին դասի սաղմերը գոնե կարելի է նկատել արաբական աշխարհում իր մտածողությամբ, հանդուրժողականությամբ ու ինդիվիդուալիզմով հանդերձ, ոչ միայն եկամտային հարաբերակցության: Ավաղ ոչ նման բան արաբական աշխարհում իննսուն առ հարյուր հարաբերակցությամբ, չենք կարող տեսնել:
Արաբական երկրները, իրենց արտաքին կոսմետիկ ժողովրդավարական վերանորոգումից այն կողմ, տիպիկ հայրիշխանական, իրենց էությամբ ավատատիրական կառուցվածք ունեցող պետություններ են, որտեղ կառավարող կլանը, լինի դա էմիր, թագավոր թե շեյխ, տիրապետում են ազգային հարստության 90%-ին, իսկ բնակչության մեծ մասը միայն խողճուկրակ գոյություն է քարշ տալիս կյանքի թոհուբոհում: Օլիգարխիան որպես կանոն, կառվարող դինաստիայի կամ խունտայի հետ միասին վերահսկում են ԶԼՄ-ներն ու հանրային կյանքը, իսկ նրանց հպատակները թունավորված են առասպելներով, նախապաշարումներով. արխաիզմներով ու “դավադրությունների տեսություններով”: Քաղաքական ու քաղաքացիական հարցերում նրանք որպես կանոն պասիվ են ու հնազանդորեն հետևում են գործող կարգերին և համարում են արաբների պարտությունները ձախողումներն ու դժբախտությունները արդյունքը օտարերկրյա իմպերիալիստական դավադրությունների և այլ մութ ուժերի մեքենայությունների: Նրանք հավատում են, որ Բարձրյալի օրենքն անանց է և Ալլահի կամքն է որոշում ամեն ինչ ու տնօրինում ամենքի ճակատագիրը, իսկ միջամտությունը նրա գործերին, ուղղակի սրբապղծություն է, որն իր հետևից բերում է անխուսափելի ի վերուստ պատիժը:
Նրանք միաժամանակ նաև հավատում են, որ մարդկությունը բաժանվում է երկու խմբի' “խաղաղության տարածքի”, որտեղ թագավորում են իսլամի արդարացի օրենքները և “պատերազմի ու քաոսի տարածքի”, որտեղ իսլամի օրենքները չեն գործում: Ահա թե ինչու այդքան շատ մուսուլմաններ, նույնիսկ պասիվ կերպով օժանդակում են իսլամիստական ամեն տեսակի շարժումների: Բացի այս, մուսուլմանները, ինչպես և տասնչորս դարեր առաջ, դեռ փայփայում են Խալիֆաթ ունենալու կամ այն վերականգնելու երազանքը: Չէ որ իսլամական ժամանակագրության համաձայն դեռ 14-րդ դարն է:
Այս ամենից հետո, ունի արդյոք իմաստ մի ողջ քաղաքակրթական շերտ կտրել սեփական պատմական զարգացման ընթացքից ու արհեստականորեն ստիպել, որ ապրեն նույն առավոր մարդկության չափանիշներով, կարծեմ հասկանալի է ամենքին: Հասկանալի է նաև այն, որ արտաքին վարագույրից այն կողմ, առաջավոր մարդկությունը ևս հասկանում է դա արաբական Արևելքի հարցում, սակայն սեփական շահերից ելնելով անտեսում է ու արդյունքում մենք կանգնած ենք այն խնդիրների ու մարտահրավերների առաջ, որպիսիք այսօր իրենցից ներկայացնում է Ալ Քաիդան, Ալ Նուսրան, ԻԼԻՊ-ը և այլն:

 

Առնո Մահդեսի