«Այֆոնամանիան» այս տարածքում շարունակվում է` ընդունելով նորանոր զավեշտի հասնող դրսևորումներ: Շատերը սրտի տրոփյունով այնքան բուռն են արձագանքում 6-ի և 6 "պլյուսի" լույս աշխարհ գալու վերաբերյալ լուրերը, կարծես, դա դարի խոշորագույն իրադարձությունն է, որին համարժեք մեկ էլ Քրիստոսի վերադարձը կարող է լինել:

 

 


Հանգստացեք ժողովուրդ ջան և ամեն ինչ այս կյանքում ընդունեք իր կոչմանը և նշանակությանը համարժեք: Պետք չէ գերագնահատել, չափից դուրս արժևորել, թեկուզ, լավ ստացված, բայց ընդամենը մարդուն ծառայող որևէ իր կամ առարկա: Գնահատեք մարդկանց, նրանց վաստակը, բայց այս դեպքում նույնպես չափի մեջ և համեստ որակումներով:

 

 


Գերասիմ Բարսեղյան