Իրականում ՀՅԴ-ի քայլը կարելի է որակել որպես դավաճանություն : Դարավոր այս կուսակցությունից բան չի մնացել : Ամենամեծ բարոյական արժեքները անգամ արժեզրկվել են : Ահա մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքից հետո,երբ նրանք դուրս եկան քառյակից,այժմ արդեն սկսել են ակտիվորեն բանակցել իշխանությունների հետ : Եվ ի տարբերություն օրինակ ԲՀԿ-ի,որ որոշ ժամանակ այլընտարանք էր,ՀՅԴ-ն սկսել է կոալիցիոն խաղեր տալ իշխող կուսակցության հետ :

 

 

 

Վերջին հանդիպումները վկայում են,որ երեք տարի հետո ՀՀԿ-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՅԴ-ն կունենա իր պորտֆելները խորհրդարանում և կառավարությունում : Կասկածից վեր է,որ այդ ամենից առաջ ՀՅԴ-ն կստանա նաև ֆինանսական աջակուցություն,կուսակցությունը մի փոքր աճեցնելու համար : Այս պահին ՀՅԴ-ն թույլ է,և ՀՀԿ-ի հետ համագործակցության համար իրեն անհրաժեշտ են շատ ռեսուրսներ,որը այս դավադրության արդյունքում նա կստանա ՀՀԿ-ից:

 

 

 

Մարկ Անտոնյան