Իսկական սիրո առաջին գաղտնիքը մտքի ուժն է:
Սերն սկսվում է մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Սիրով լի մտքերը ծնում են սիրով լի կյանք և սիրով լեցուն հարաբերություններ: Մեր իդեալական զուգընկերոջ մասին մտքերը թույլ կտան ճանաչել նրան, երբ հանդիպենք:
Իսկական սիրո երկրորդ գաղտնիքը հարգանքի ուժն է:

 


Որպեսզի սիրենք ինչ-որ մեկին, պետք է սովորենք հարգել նրան, սակայն նախևառաջ պետք է հարգենք ինքներս մեզ: Որպեսզի ուրիշները մեզ հարգեն, պետք է հարց տանք մեզ՝ ի՞նչն ենք մենք հարգում մեր մեջ: Որպեսզի հարգենք ուրիշներին, նույնիսկ նրանց, ովքեր մեզ դուր չեն գալիս, նորից պետք է հարցնենք մեզ՝ ի՞նչն եմ ես հարգում նրա մեջ:
Իսկական սիրո երրորդ գաղտնիքը տալու ուժն է:

 


Եթե ցանկանում ենք սեր ստանալ, պետք է կարողանանք այն տալ: Որքան շատ սեր ենք տալիս, այնքան շատ ենք ստանում: Սիրել նշանակում է քո մի մասը տալ առանց պարտքի, պահանջի: Նախքան հարաբերություններ սկսելը, հարցրեք ձեզ ոչ թե այն մասին, թե ինչ կարող է դիմացինը տալ ձեզ, այլ թե ինչ կարող եք դու՛ք տալ նրան: Իսկական սիրո գաղտնի բանաձևն է՝ ուշադրություն դարձնել ոչ թե վերցնելու, այլ տալու վրա:
Իսկական սիրո չորրորդ գաղտնիքը ընկերության ուժն է:

 


Որպեսզի գտնենք իսկական սեր, նախ և առաջ պետք է գտնենք իսկական ընկեր: Սիրել նշանակում է ոչ թե նայել մեկը մյուսին, այլ միասին նայել աշխարհին' մեկ ուղղությամբ: Որպեսզի իսկապես սիրենք ինչ-որ մեկին, պետք է ընդունենք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Ընկերությունը հիմք է, որի վրա զարգանում է սերը: Եթե ուզում եք հարաբերություններում սեր լինի, նախ և առաջ ընկերություն ստեղծեք:
Իսկական սիրո հինգերորդ գաղտնիքը հպման ուժն է:

 


Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումն է: Այն քանդում է բոլոր պատնեշները և ամրացնում փոխհարաբերությունները: Հպումը փոխում է ֆիզիկական և հուզական վիճակները, մարդկանց դարձնում ավելի ընկալունակ սիրո հանդեպ: Հպումը կարող է բուժել և ջերմացնել սիրտը: Երբ բացում ես գիրկդ, բացում ես նաև սիրտդ:
Իսկական սիրո վեցերորդ գաղտնիքը ազատություն տալու ուժն է:

 


Եթե սիրում եք ինչ-որ մեկին, բաց թողեք նրան: Եթե նա վերադարձավ, ուրեմն ձերն է, եթե ոչ՝ ձերը երբեք էլ չի եղել: Նույնիսկ իսկական սիրո դեպքում մարդկանց սեփական տարածություն է պետք: Եթե ուզում եք սովորել սիրել, սկզբում պետք է կարողանաք ներել, ազատվել նախկին վիրավորանքներից և տխրությունից: