Անկախության տոնից բացի' վաղը լրանում է ՀՀ պետբյուջեի հերթական, ոչ առաջին և ոչ էլ վերջին անհասկանալի, աննպատակ ծախսի մեկ տարին: 2013թ. սեպտեմբերի 21-ին' Անկախության օրվա 22-րդ տարելիցին, Հանրապետության Հրապարակում տեղի ունեցավ Նունե Եսայանի համերգը, որի վրա (համերգի) պետբյուջեից ծախսվել էր 54,6 մլն դրամ:

 

Համերգի մասին բուռն քննադատություններ հնչեցին սոց. ցանցում, ԶԼՄ-ներում: Եղան դիտարկումներ այն մասին, թե այդքան գումարով ում կարելի էր հրավիրել այդ համերգին: Օրինակ' այդ նույն գումարով հնարավոր էր հրավիրել Պլաչիդո Դոմինգոյին, 3,2 անգամ ավելի քիչ գումարով կարելի էր հրավիրել Գրիգորի Լեպսին:

 

 

Կառավարության կողմից այդ ծախսը ձևակերպվել էր որպես նվիրատվություն' դրա պատասխանատվությունը դնելով մշակույթի նախարարի վրա: Տեսնենք, թե այս տարի մեր պետական բյուջեից ում և որքանով կհարստացնի հայրենի կառավարությունը:

 

 

Գոռ Գևորգյան