Ինչքան էլ ակտիվ լինեն նրանց փիառշիկները, միևնույն է արդյունքը դառնում է հետևանք, այսինքն 0 կամ - : Մեծամասամբ այդ փիառը այնքան պրիմիտիվ է, այնքան ուղիղ, այնքան չքողարկված, որ ակամա հիշում ես շպիոնի տան մասին հայտնի անեկդոտը՝ «Ծաղիկի խանութը շպիոնի տան տակ է» Մի խոսքով, իշխանության հարգելի փիառ համակարգողներ՝ մասնավորապես սոցցանցերում, եղեք ճկուն, նուրբ, անուղղակի, թե չէ ամբիոնին ուղղվող ծափահարությունների ու ծաղիկ նվիրելու դարաշրջանը անցել է...

 

Ու ինչքան էլ մաքսի-գրուպ-եր ունենաք, ձեր մտածելակերպը մնում է մինի, կաղապարված, կարճ: Եղե՛ք հեռատես, քանի որ եթե լավ բան էլ է արվում վերևներում, ձեր պատճառով զրոյացվում է: Վա՛յ էն իշխանությանը, որ ձեզ նման փիառշիկներ ունի:

 

 


Դիլանյան Զար