Ադրբեջանում հենց այս նկարի հայտնաբերումից հետո սկսեցին հիստերիա բարձրացնել: Նրանք հանկարծ <հայտնաբերեցին>, որ ադրբեջանական <տարածքները> ներկայացված են որպես հայկական, դեռևս 2000 տարի առաջ: Նույնիսկ <ուզում> էին միջոցներ ձեռնարկել Իտալիայի կառավարությունից պարզաբանումներ ստանալու համար, իհարկե այդ ամենն արվում էր սուլթանական ռեժիմին իմանենտ հասարակական տրամադրություններով օժտված հասարակության խեղաթյուրված սոցիալ-մշակութային տրամադրությունը չփչացնելու համար: Իհարկե, այդքանով էլ ավարտվեց ադրբեջանական կառավարության բուֆոնադան: Հավանաբար, հասկացան, որ 2000 տարվա քարտեզը՝ պատին քանդակված, դժվար <հայկական ձեռքով մոնտաժված> կամ <հայկական լոբբիի միջամտությամբ խեղաթյուրված> լիներ...

 

 

Արման Սահակյան