1. Չի կարելի խորնարհվել դիլետանտիզմի և մարտնչող տգիտության առջև, իսկ հետո խոսել դրանց աղետալի հետևանքների մասին,


2. Պետք չէ դրոշակ թափահարել, կուրծք ծեծել այնտեղ, որտեղ դու առնվազն լեգիտիմ չես,


3. Կրակի վրա յուղ ավելացնելու փոխարեն, վատ չէր լինի ջրով լի դույլով մոտենայիք նրան,


4. Կասկածել, առավել ևս չվստահել մեր օրերում, գուցե, կարելի է, բայց դա չպետք է վերաբերի ամենքին ու ամեն ինչին,


5. Վերջապես' պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել ուրիշների անհաջողություններից. դրանք հաճախ Ձեզ էլ չեն շրջանցի:


Այս պարզ ճշմարտությունները հաճախ անտեսվում են: Ավելին' շատերը գտնում են, որ բացարձակ խնդիր չունեն դրանց հետ: Սակայն իրականում դա թյուր կարծիք է... Առաջիկա հինգ-տաս րոպեի Ձեր ռետրոսպեկտիվ հայացքը բավարար է, որ բազմաթիվ վերոնշյալ դրսևորումներ մտաբերեք:

 

 


Գերասիմ Բարսեղյան