Ռասկլադը սա է: Կա ՀՀԿ, որը իշխում է, երկուսը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն միշտ կիսել են իշխելու իրենց փայն այդ մեկի հետ, մնացած երկուսը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»՞ ուզում են փոխել իշխողին, բայց դրա միակ հույսը կապում են ԲՀԿ-ՀՅԴ-ի հետ, ովքեր, ըստ էության, դեմ են ՀՀԿ-ին կամ նրա առաջնորդին ձեռնոց նետելուն: Ռիսկը մեծ է երևի:


Այսինքն չորսից երկուսը ուզում է փայ, մնացած երկուսը ուզում են ամբողջը (իբր): Նրանց զենքը «թեժ եղանակների» սպառնալիքն է միայն: Բայց թեժությունը վերաբերում է միայն հայտարություններին, այլ ոչ գործողություններին:ՀՀԿ-ն էլ ընդհանրապես որևէ նյարդային շարժում չի անում, կարծես իր համար ամեն ինչ կանխատեսելի է:


Ի՞նչ կա այս ամենում հետաքրքիր: Ոչինչ: Բոլորն էլ ի վերջո վերադառնալու են ի շրջանս յուր: Պարզապես ընտրություններին մի 4 տարի կա, զբաղվում են մարդիկ: Դա նրանց մասնագիտությունն է, քաղաքական բիզնեսը: Պետության և հասարակության զարգացման, խնդիրների ու դրանց լուծման հետ այս ամենը որևէ կապ չունի:

 

 

Տիգրան Խաչատրյան