Արդեն այսօր Շոտլանդիայում կկայանա երկար սպասված հանրաքվեն ու հայտնի կդառնա՝ արդյո՞ք կանկախանա Շոտլանդիան, թե՞ կպահպանվի Մեծ Բրիտանիայի թագավորությունը:


Ժամեր առաջ տեղի են ունեցել անկախության կողմնակիցների ու հակառակորդների վերջին հանրահավաքները:


Թագավորության պահպանման օգտին է խոսել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը՝ զգուշացնելով, որ անկախ Շոտլանդիայի տնտեսությունն անկայուն է լինելու:


Անկախության կոմնակիցները հավաքվել են Գլազգոյի կենտրոնում: Առաջին նախարար, անկախության ջատագով Ալեքս Սալմոնդն ասել է, թե անկախ Շոտլանդիան մտադիր է օգտագործել բրիտանական ֆունտը:


Այս պահին սոցիոլոգիական հարցումները ցույց ե տալիս, որ մեծամասնություն են կազմում անկախության հակառակորդները՝ 52-48 տոկոսային հարաբերակցությամբ:

 

 

Սուրեն Սուրենյանց